• Latest news

Բնության գրկում զբոսանքները դրական են ազդում մարդու հոգեբանության վրա

6 հուլիսի, 2015  17:27

Բնության գրկում զբոսանքները ոչ միայն հաճելի են, այլ նաեւ օգտակար առողջության համար, հայտնում են Stanford University-ի գիտնականները:

Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, այդպիսի զբոսանքների ընթացքում մարդիկ սկսում են ավելի քիչ մտածել, ինչը նպաստում է դերեսիայի ու մենթալ այլ խնդիրների կասեցմանը: Միեւնույն ժամանակ, գիտնականների խոսքով, մարդիկ հաճախ են մտածում իրենց կյանքի մասին, եւ այդ մտքերը հիմնականում բացասական են՝ նույնիսկ այն մարդկանց դեպքում, որոնք որոշակի իշխանություն ունեն: Այսպիսի մտածելակերպը բացասաբար է անդրադառնում մարդու կոգնիտիվ գործառույթների, խնդիրներ լուծելու նրա ունակությունների վրա, ինչը կարող է բացասաբար ազդել նաև կյանքի վրա:

Հետազոտության շրջանակներում 387 տղամարդ ու կին հարցաթերթիկներ են լրացրել այն մասին, թե ինչքան հաճախ են ընկնում մտածմունքների մեջ: Այնուհետև գիտնականները սկանավորել են նրանց ուղեղը, որպեսզի գնահատեն դրա ակտիվությունը այդպիսի մտածմունքների ընթացքում: Իսկ այնուհետեւ կամավորներին ուղարկել 90 րոպեանոց զբոսանքի կամ բնության գրկում կամ քաղաքում: Պարզվեց, որ այն մարդիկ, որոնք զբոսնում էին բնության գրկում, ավելի հազվադեպ էին մտածում որեւէ բանի մասին, իսկ ուղեղի հետագա սկանավորումը ցույց տվեց, որ դրա այն հատվածները, որոնք պատասխանատու են մտածելու համար, պակաս ակտիվ են դարձել:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Proceedings of the National Academy of Sciences ամսգարում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է