• Latest news

Արեւից ստացված այրվածքների դեպքում առաջին բուժօգնություն. խորհուրդ է տալիս մասնագետը

7 հուլիսի, 2015  17:02

Արեւից այրվածքներ կարելի է ստանալ տարվա ցանկացած եղանակին, սակայն այս խնդիրը ավելի արդիական է, իհարկե, ամռանը: Ի՞նչ անել, եթե այրվածք եք ստացել: Խորհուրդ է տալիս Ճառագայթային թերապիայի կենտրոնի մասնագետ Նազի Բարսեղյանը:

Առաջին հերթին անհրաժեշտ է, մասնագետի խոսքով, թույլ չտալ, որ օրգանիզմը ջրազրկվի: Դրա համար պետք է հնարավորինս շատ ջուր խմել: Շատ կարեւոր է նաեւ սառեցնել այրվածքի տեղը՝ պահելով այն սառը ջրի տակ: Տուժածին հով տեղ է պետք տեղափոխել, փաթաթել խոնավ որեւէ կտորով: Պետք է նաեւ հետեւել նրա զարկերակային ճնշմանը: Եթե այրվածքների ոտքերի վրա են, ցանկալի է նրան վերեւ բարձրացնել, որպեսզի այտուցում չլինի:

Իսկ եթե տուժածն իրեն վատ է զգում կամ եթե այրվածքի մակերեսը շատ մեծ է, պետք է անհապաղ դիմել բժշկի՝ տեղի պոլիկլինիկա կամ Երեւանի այրվածքների մասնագիտական կենտրոն: Որոշ դեպքերում այրվածք ստացածները ստացիոնար բուժման կարիք ունեն, որոշ դեպքերում էլ՝ նրանց դեղեր են նշանակում, խորհուրդներ տալիս ու տուն ուղարկում:

Շատ մարդիկ, հետեւելով ժողովրդական բժշկության խորհուրդներին, մածուն են քսում այրվածքի վրա: Դա իմաստ չունի, կարծում է մասնագետը: Մածունը ընդամենը սառեցնում այրվածք, սակայն նույն այդ էֆեկտը հասանելի է նաեւ հասարակ ջրի միջոցով: Ինչ վերաբերվում է տարբեր յուղերին, որոնք մարդիկ եւս երբեմն քսում են այրվածքների վրա, դրանք ոչնչով չեն օգնի, քանի որ ոչ մի կերպ չեն նպաստում վերքի ապաքինմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել