• Latest news

Երկվորյակներ Բոբին ու Ռայլին նման են տարբեր ռասաների ներկայացուցիչներին

7 հուլիսի, 2015  22:41

Շատ քչերը կարող են հավատալ, որ Բոբին ու Ռայլին երկվորյակներ են: Նրանք նման չեն նույնիսկ հարազատ եղբայրների: Բոբբին բաց գույնի մազեր ունի, սպիտակ մաշկ ու կապույտ աչքեր, իսկ Ռայլին՝ մուգ մազեր, մաշկ ու աչքեր:

Բոբբին նման է իր մորը՝ 22-ամյա Էբիգեյլ Տոնգին, իսկ Ռայլին՝ հորը, 26-ամյա Ռիչարդ Ջորջին: Երբ ՈւՁՀ-ն ցույց տվեց, որ ծնողները զույգ են ունենալու, բժիշկները ասեցին, որ այն հավանականությունը, որ երկվորյակները տարբեր գույնի մաշկ կունենան, կազմում է մեկը միլիոնի դիմաց: Այնումնենայնիվ, տղաները միանգամայն տարբեր են, նման են տարբեր ռասաների ներկայացուցիչներին, սակայն ոչ մի դեպքում եղբայրներին: Ճիշտ է, նրանք թվում էին շատ նման միմյանց, սակայն տարիքի հետ ավելի ու ավելի տարբեր էին դառնում:

Երեխաների բնավորությունները եւս տարբեր են: Բոբին շփվող է ու ակտիվ, իսկ Ռայլին՝ ամաչկոտ ու հանգիստ:

«Երբ կինս հղի էր, մենք կատակում էինք, որ երեխաներից մեկը իմ պես մուգ մաշկ կունենա, իսկ մյուսը՝ Էբբի պես սպիտակ կլինի, սակայն չէինք էլ կարող պատկերացնել, որ այդպես էլ կլինի», - հիշում է երեխաների հայրը:  

Վերջերս զույգը նաեւ դուստր է ունեցել, որի անունը Ամելիա է: Նա, ի տարբերություն իր եղբայրների, նման է երկու ծնողներին եւ մուգ մաշկ ունի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել