• Latest news

Քարվաճառցի Կարինե Մինասյանին կոխլեար իմպլանտի նոր կարգավորում են արել

7 հուլիսի, 2015  20:30

Կարինե Մինասյանը Քարվաճառից, որին 2014 թվականի հոկտեմբերին տեղադրվել է կոխլեար իմպլանտ, խոսքային պրոցեսորի նոր կարգավորումներ են արել:

Պրոցեսորը կարգավորել է աուդիոլոգիայի եւ լսապրոտեզորման ռուսաստանյան գիտագործնական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի պետ Վիգեն Բախշինյանը, ով այս օրերին եւս գտնվում էր Երեւանում՝ կոխլեար իմպլատացիայի վիրահատությունների անցկացման համար «Էրեբունի» ԲԿ-ում: Լիթիթ Հարությունյանը կրկին ստուգեց աղջկա լսողությունը: Լիլիթ Հարությունյանն ու Վիգեն Բախշինյանը արդյունքներից գոհ մնացի:

Կարինե Մինասյանի մայրը՝ Անահիտը, դժվարությամբ է զսպում հուզմունքը՝ պատմելով այն մասին, թե ինչ երջանկություն ապրեց նա, երբ տնից կանչեց իր դստերը, որն այդ պահին խաղում էր բակում, եւ վերջինս արձագանքեց:

Ինքը Կարինեն նույնիսկ կատակում է այն թեմայով, որ նա մնացածների նկատմամբ առավելություն ունի, քանի որ, երբ նրան հոգնեցնում է որեւէ աղմուկ, նա պարզապես կարող է անջատել պրոցեսորը: 

Հիշեցնենք, որ NEWS.am գործակալությունը, բարեգործական ակցիայի շրջանակում, Քարվաճառում բնակվող լսողական խնդիրներ ունեցող Կարինե Մինասյանի ընտանիքին էր այցելել: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ երազում է վերականգնել լսողությունն ու վիրաբույժ դառնալ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն անմիջապես արձագանքել էր Կարինե Մինասյանի մասին տեղեկատվությանը եւ իրեն պատկանող «Էրեբունի» կլինիկայում նրա բուժումն անվճար կազմակերպելու մասին հանձնարարական իջեցրել:

Կարինե Մինասյանի կոխլեար իմպլանտացիան հոկտեմբերի սկզբին ամբողջությամբ բարեգործական հիմունքներով է իրականացվել. իմպլանտը կոխլեար իմպլանտների արտադրությամբ զբաղվող առաջատար Cochlear ավստրալական ընկերությունն է տրամադրել, իսկ մնացած բոլոր ծախսերը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է իր վրա վերցրել: Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի տասնամյակի կապակցությամբ հիշյալ ընկերությունից որպես նվիրատվություն ստացվել է 18 հազար եվրո արժողությամբ վերջին՝ CI Nucleus Profile Implant մոդելի իմպլանտ խոսքի նորագույն՝ Nucleus 6 մակնիշի պրոցեսորով:

Վիրահատությունը կատարել են «Էրեբունի» ԲԿ ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արթուր Շություրյանը եւ Ռուսաստանի Աուդիոլոգիայի և լսապրոթեզավորման գիտապրակտիկ կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը։

Հիշեցնենք նաեւ, որ աղջկա մոր՝ Անահիտ Մինասյանի անունով հաշիվ է բացվել Կոնվերս Բանկում: Չնայած բոլոր բժշկական ծառայությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար են տրամադրվում Կարինեին, ընտանիքը հետվիրահատական վերականգնման ողջ ընթացքում ստիպված է Երեւանում մնալ եւ ընթացիկ ծախսերը հոգալու կարիք ունի:

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել