• Latest news

2015-ի առաջին կիսամյակում «Թեժ գիծը» ստացել է 7488 հեռախոսազանգ

8 հուլիսի, 2015  09:01

2015 թվականի առաջին կիսամյակում առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը ստացել է 7488 հեռախոսազանգ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ (5826) հեռախոսազանգերի թիվն աճել է գրեթե 22,2%-ով: Այս մասին NEWS.am Medicine-ին տեղեկացրել են Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են տեղեկատվական բնույթի հարցերը` 3064-ի փոխարեն 4345: Գրանցված ընդհանուր հեռախոսազանգերից բողոքները կազմել են 2.1%, իսկ 2014-ին՝ 4,9%: 

Այս տարի արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք, իսկ 2014 թվականի նույն ժամանակահատվածում` 33: Սոցփաթեթի առողջապահական բաղադրիչի վերաբերյալ արձանագրվել է 843 հեռախոսազանգ, շնորհակալական` 38: 

Առաջին կիսամյակում ստացված բողոքների կապակցությամբ հարուցվել է 5 վարչական վարույթ, 7 անձ ենթարկվել է կարգապահական տույժի, 2-ն ազատվել է աշխատանքից: Մեկ բուժաշխատող ենթարկվել է վարչական պատասխանատվության` տուգանքի: 

Մամլո ծառայության փոխանցմամբ՝ քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ուսումնասիրվել եւ քննարկվել են, տրվել սպառիչ պատասխաններ եւ ստացել համապատասխան լուծումներ: Խնդրահարույց դեպքերի առնչությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ և համապատասխան լուծումներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել