• Latest news

Հարեւանուհիները նախանձում են 58-ամյա ուսուցչուհուն, որն իր տարիքից շատ ավելի երիտասարդ տեսք ունի (ֆոտո)

23 հուլիսի, 2015  19:42

58-ամյա Մարիա Լուիզա Ուորնը իր տարիքից շատ ավելի երիտասարդ է երեւում եւ նախընտրում է իր այգում թոփլես արեւայրուկ ընդունել՝ ուրիշ մարդկանց հայացքից չամաչելով: Հարեւանները միշտ բողոքում են նրա այս սովորությունից, իսկ Մարիա Լուիզան հավատացած է, որ նրանք պարզապես նախանձում են:

Ամեն առավոտ Մարիա Լուիզան թոփլես արեւային բաղնիք է ընդունում Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում գտնվող գյուղական տարածքում: Իսկ մնացած ժամանակ նա սիրում է կարճ բիկինի հագնել, քանի համոզված է, որ իր կազմվածքն անթերի է:

Չգիտես ինչու նրա վարքագիծը գրեթե ամեն ինչ տեսած Ֆրանսիայում շատ բուռն արձագանք է ստանում: Մարիա-Լուիզայի հարեւանուհիները պնդում են, որ անգլերենի այս ուսուցչուհին նյարդայնացնում է բոլորին գրեթե մերկ ման գալու իր սովորությամբ:

«Լավ եղանակին ես 20 տարի ավելի երիտասարդ եմ երեւում եւ շատ հանգիստ կարող եմ 38 տարեկան երեւալ, - նշում է կինը, - Իմ կուրծքը չի իջել, փորիկ չունեմ, ավելորդ քաշի հետքեր՝ եւս, եւ իմ հասակակիցներից շատերին դա ուղղակի նյարդայնացնում է»

Երբ Մարիա-Լուիզան ամուսնացած էր 100 կիլոգրամ էր կշռում, նա շատ ընկերուհիներ ուներ: Սակայն ամուսնու մահանալուց հետո նա հայտնաբերեց, որ ընկերուհիներն այլեւս չեն ուզում շարունակել շփումը: Կնոջ խոսքով՝ նա տեսավ կանանց ընկերության տգեղ կողմը, որը նրան որեւէ կերպ չի ուրախացնում:

Մարիա-Լուիզան արդեն երկու անգամ ամուսնացած էր եւ  երբեք երեխա չէր ունեցել: Նրա մայրն այնքան էր ատում դստերը, որ Մարիա Լուիզան վախենում էր նույն այդ վերաբերմունքը փոխանցել սեփական երեխաներին: Այսօր՝ 60-ամյակից 18 ամիս առաջ նա ցելյլուլիտի նշույլներ չունի, երբեք պլաստիկ վիրաբույժներին չի այցելել եւ բոտոկսի ներարկումներ չի արել: Փոխարենը նա վազում է, ճիշտ սնվում, երբեք ֆասթ ֆուդ չի օգտագործում:

Իսկ հարեւանների համար նա լավ լուր ունի: Տեղի ոստիկանությունից նա իմացել է, որ թոփլես արեւայրուկ ընդունելը օրենքով չի արգելվում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել