• Latest news

Ի՞նչ խմել եւ ինչից հրաժարվել ամռան շոգին. խորհուրդ է տալիս դիետոլոգը

25 հուլիսի, 2015  16:23

Ի՞նչ է պետք խմել ամռան շոգին՝ հովանալու ու ծարավը հագեցնելու համար, իսկ ի՞նչ չի կարելի խմել շոգին եւ, ընդհանրապես, ցանկացած եղանակին: Խորհուրդ է տալիս դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բոլոր այն հեղուկերը, որոնք հանգեցնում քրտնարտադրության ինտենսիվացմանը, լավ են հովացնում եւ այդ պատճառով ամռան շոգին անհրաժեշտ առաջին խմիչքը տաք թեյն է:

Թեյ

Հովացմանը շատ է նպաստում  ոչ թե սառույցով ջուրը, այլ տաք թեյը, եւ այս ճշմարտությունը լավ գիտեն արեւելքում բնակվող ժողովուրդները: Ընդ որում՝ դիետոլոգի խոսքով՝ խորհուրդ է տրվում օգտագործել խոտաբույսերի թեյ կամ կանաչ թեյ, իսկ սեւ թեյի օգտագործումը սահմանափակել դրանում ոչ միայն կոֆեինի, այլ նաեւ տանինի պարունակության բարձր մակարդակի պատճառով:

Ջուր

Լավ է հագեցնում ծարավը նաեւ սովորական ջուրը՝ բայց ոչ սառը ջուրը, իսկ օրական օգտագործվող հեղուկի նորման պետք է հասցնել մինչեւ 500 մլ օրական՝ մեկ կիլոգրամ քաշի դիմաց:  Խորհուրդ է տրվում նաեւ հանքային աղերով ջուր օգտագործել, սակայն ոչ թե բուժիչ, այլ սեղանի:

Դիետոլոգի խոսքով՝ բացի այն առասպելից, որ շոգին սառը ջուրն է հագեցնում ծարավը, կան նաեւ մի շարք այլ կայուն առասպելներ: Մասնավորապես՝ ընդունված է կարծել, որ ծարավը լավ հագեցնում են սառը գարեջուրը, գունավոր գազավորված ըմպելիքները, հյութերն ու կոմպոտը:

Գարեջուր

Գարեջուրը, դիետոլոգի խոսքով, պետք է դասվի ոչ թե զովացուցիչ, այլ ալկոհոլային ըմպելիքների շարքին: Իսկ ալկոհոլի օգտագործումը շոգ եղանակին պետք է հնարավորինս նվազեցնել:

Ընդ որում՝ Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ գարեջուրն ու գինին միակ ալկոհոլային խմիչքներն են, որոնք օգտակար որեւէ բան են պարունակում, սակայն դրա հետ մեկտեղ մեկ բացասական հատկություն ունեն՝ էստրոգեն ակտիվությունը՝ այսինքն տղամարդու օրգանիզմում կանացի հորմոններ են առաջացնում: «Գարեջրի փորիկը միշտ ուղեկցվում է գինեկոմաստիայով», հիշեցրեց նա:

Գունավոր գազավորված ըմպելիքներ

Գունավոր գազավորված ըմպելիքներ ընդհանրապես պետք չի խմել, տարվա ոչ մի եղանակին, քանի որ դրանց մեջ շատ բարձր է շաքարի պարունակությունը: Այսպիսի խմիչքի մեկ բաժակի մեջ պարունակվում է մոտավորապես 8 թեյի գդալ շաքար: Այս խմիչքները թաքնված շաքարի ամենահարուստ աղբյուրն են, եւ այն կարող է նպաստել շաքարային դիաբետի զարգացմանը, ճարպակալմանը, սիրտ-անոթային խնդիրներին, հորմոնալ խախտումներին:

Սնվելու մշակույթը պետք է ձեւավորվի դեռեւս մանկության տարիներին, եւ այդ պատճառով ընտանիքների սննդակարգում  գազավորված ըմպելիքները պարզապես չպետք է ներառվեն: «Ճիշտ չէ, երբ ծնողները խմում են դրանք, իսկ երեխային ասում՝ դա լավ չէ, մի խմիր», - նշեց նա:

Մրգային հյութ ու կոմպոտ

Հյութերն ու կոմպոտները եւս ամենալավ ընտրությունը չեն՝ ծարավը հագեցնելու համար, եւ դրա հիմնական պատճառն այն է, որ մրգերը պետք է ուտել, այլ ոչ թե խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել