• Latest news

Եթե շատ եք ուզում պաղպաղակ ուտել, պատրաստեք այն տան պայմաններում. դիետոլոգ

24 հուլիսի, 2015  11:39

Պաղպաղակը իր բաղադրությամբ խառը սննդամթերք է: Այսինքն՝ այն առաջին հերթին պարունակում է կաթ (եթե դա կաթ է, այլ ոչ՝ կաթի փոշի), որը շատ օգտակար է (ինչը չի կարելի ասել փոշու մասին): Ինչպես պնդում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, պաղպաղակի բաղադրության մասին տեղեկությունները պետք է լինեն փաթեթավորման վրա, սակայն, հետեւում են արդյոք Հայաստանում այդ պահանջին եւ ինչքանով է փաթեթավորման վրա նշված բաղադրությունը համապատասխանում իրականությանը, նա ստույգ ասել չի կարող:

Պաղպաղակի բաղադրության մեջ են մտնում նաեւ ճարպերը։ Լավագույն դեպքում, եթե պաղպաղակը պատրաստված է կաթից, դա բնական ծագման ճարպեր են, իսկ եթե պաղպաղակը փոշի, այլ ոչ թե կաթ է պարունակում՝ բուսական կամ ինչը ամենավատ տարբերակն է՝ տրանսճարպեր են: Այս տեղեկությունները եւս պետք է արտացոլված լինեն փաթեթավորման վրա, քանի որ տրանսճարպերը քաղցկեղածին են համարվում:

Պաղպաղակի մյուս բաղադրիչը շաքարն է: Այն կարող է շատ կամ քիչ լինել: Եթե պաղպաղակի 100 գրամի մեջ 6-7 գրամ շաքար է պարունակվում, դա նորմայի սահմաններում է, սակայն հիմնականում պաղպաղակներում 100 գրամի դիմաց պարունակվում է 12-18 գրամ շաքար։ «Այսինքն՝ եթե մենք ցանկանանք պաղպաղակը դասել սննդամթերքի որեւէ առանձին խմբի, մենք պետք է համարենք այն «շաքար պարունակող»: Ընդ որում՝ այն դասվում է թաքնված շաքար պարունակող մթերքների շարքին, քանի որ, պաղպաղակ ուտելով, ոչ մեկ չի մտածում, որ շաքար է օգտագործում: Մարդն ամեն օր պետք է ուտի շաքար պարունակող մթերքի ընդամենը մեկ չափաբաժին՝ լինի դա թխվածք, մուրաբա, դոնդող, հյութ եւ այլն, սակայն մարդիկ հակված են այս ամենն իրար հետ օգտագործելու, այն էլ՝ շատ», - նշեց դիետոլոգը:

Պաղպաղակի եւս մեկ բաղադրիչ են հավելումները: Լավագույն դեպքում դրանք բնական մրգային հավելումեր են, վատագույն դեպքում՝ արհեստական արոմատիզատորներ, կոնսերվանտներ եւ այլն:

Այս ամենը օրգանիզմի աշխատանքը վատթարացնող կոմպոնենտներ են, ուստի, դիետոլոգի խոսքով, ինչքան էլ դա տարօրինակ հնչի, պաղպաղակը խորհուրդ է տրվում պատրաստել տանը՝ սեփական ձեռքով՝ օգտագործելով բնական կաթ ու այլ բնական բաղադրիչներ: Ծայրահեղ դեպքում կարելի է գնել գործարանային արտադրության պաղպաղակ՝ ուսումնասիրելով նախապես բաղադրությունը եւ պիտանելիության ժամկետը, սակայն ոչ  մի դեպքում չի կարելի ուտել «լցնովի» պաղպաղակ:

Ամփոփելով պաղպաղակի բոլոր դրական ու բացասական կողմերը, Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ չի տալիս ուտել այն, համենայն դեպս,  ուտել հաճախ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել