• Latest news

Հուլիսի 28-ին Երեւանի կենտրոնում հեպատիտի դեմ պայքարի օրվան նվիրված միջոցառում կանցկացվի

27 հուլիսի, 2015  20:43

Հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին Հյուսիսային Պողոտան  տեղի կունենա միջոցառում, որը նվիրված է հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվան: Այս մասին լրագորղներին պատմեց հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Միջոցառումը կազմակերպում են ՀՀ ԱՆ-ն եւ հեպատիտոլոգիայի հայկական ասոցիացիան: Ինչպես նշեց Հասմիկ Ղազինյանը, սա առաջին լուրջ եւ լայնամասշտաբ միջոցառումն է, որը նվիրված է հեպատիտ դեմ պայքարին:

Միջոցառման մանրամասները առայժմ հայտնի չեն, սակայն մասնակիցներին խոստաում են հետաքրքիր եւ զվարճալի երեկո, որի ընթացքում հնարավոր կլիի տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ է հեպատիտը, ինչպես կարելի է դրանով վարակվել, ինչպես խուսափել վարակումից եւ այլն:

 «Այս հիվանդության կանխարգելումը բուժումից շատ ավելի հեշտ է եւ մատչելի: Ամեն օր աշխարհում վիրուսային հեպատիտներից մահանում է մոտ 4000 մարդ, այդ պատճառով հեպատիտի դեմ պայքարի կարգախոսն է «կանպարգելիր վարակումը» Դա կարելի է անել պատվաստումների, հիգենայի պահպանման, տեղեկություններ ունենալու միջոցով», - նշեց մասնագետը:

Միջոցառման մասնակիցները հրավիրում են բոլորին առանց բացառության մասնակցելու միջոցառմանը: Հիշեցնենք՝ 28 հուլիսի, 19:00:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել