• Latest news

Wi-Fi-ը կարող է քաղցկե՞ղ առաջացնել

28 հուլիսի, 2015  15:45

Սմարթֆոնների ու Wi-Fi-ի մագնիսային ճառագայթումները կարող են առողջական մի շարք խնդիրներ առաջացնել՝ներառյալ քաղցկեղը, գրում է  Electromagnetic Biology & Medicine ամսագիրը:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել, որ մագնիսային ճառագայթումները անլար սարքավորումներից կարող են մարդու օրգանիզմում դիսբալանս առաջացնել: Հետեւանքները կարող են ինչպես աննշան լինել՝ քրոնիկ հոգնածություն, մաշկային բորբոքումներ, գլխացավ, նյութափոխանակության խանգարումներ, բայց կարող են նաեւ ծանր լինել՝ հանգեցնելով, օրինակ, քաղցկեղի:

Բժիշկների խոսքով՝ Wi-Fi-ը օքսիդացնող գործընթացի պատճառ է դառնում, որն էլ հանգեցնում է մարդու մարմնում քաղցկեղային բջիջների գոյացմանը:

Հետազոտության համահեղինակ Իգոր Յակիմենկոյի խոսքով՝ էլեկետրամագնիսական ճառագայթման  ազդեցությունը կարող է բացատրել ոչ միայն քաղցկեղի գոյացումը, այլ նաեւ այլ խնդիրներ, որոնց թվում է գլխացավը, մշտական հոգնածությունը եւ նույնիսկ մաշկային բորբոքումները:

«Այս տվյալները խոսում են այն մասին, որ այդ տեսակի ճառագայթումը կարող է վնասակար լինել մարդու առողջության համար», - պնդում է Յակիմենկոն:

Հոդվածում բացատրվում է, որ թթվածինի ռեակտիվ տեսակները շատ հաճախ արտադրվում են բջիջներում ագրեսիվ արտաքին միջավայրի պատճառով, սակայն կարող է նաեւ ճառագայթումների հետեւանք լինել:

2011 թվականին քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալությունը բնութագրել է ռադիոալիքները որպես քաղցկեղային նյութերի՝ օրգանիզմ ներթափանցելու հավանական աղբյուր: Սակայն այսպիսի ազդեցության հետեւաքների ստույգ գիտակցության բացակայությունը թույլ չէր տալիս գնահատել իրական ռիսկերը: Այս հետազոտությունը լույս է սփռում ռադիոլաիքների հնարավոր քաղցկեղային էֆեկտի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել