• Latest news

Օրական ինչքա՞ն ջուր է պետք խմել

29 հուլիսի, 2015  17:45

Ջուրը պարզապես անհրաժեշտ է օրգանիզմին: Այն օգնում է օգտակար նյութերը հասցնել բջիջներին, դուրս բերում բակտերիաները և կանխում օրգանիզմի ջրազրկումը: Սակայն ինչքա՞ն ջուր է պետք խմել առողջ լինելու համար:

Harvard Health Letter-ը նոր ձեռնարկ է հրապարակել, որում տեղ գտած տվյալները հակասում են մեր նախկին պատկերացումներին առ այն, որ օրական պետք է 8 բաժակ ջուր խմել: Նոր նորմերի համաձայն՝ մարդկային մարմինը 4-6 բաժակի կարիք ունի: Ավելին՝ գիտնականները խորհուրդ են տալիս խմել ոչ միայն ջուր, այլ նաեւ այլ հեղուկներ, ինչպես նաեւ ձմերուկ, սպանաղ ու ապուրներ ուտել, որոնք եւս ապահովում են օրգանիզմը ջրով: Սակայն հղի եւ կերակրող կանանց, ինչպես նաեւ մարզիկներին օրական կարող է անհրաժեշտ լինել ավելի քան վեց բաժակ ջուր:

Ի դեպ, վերջերս ևս մեկ Clinical Journal of Sports Medicine ամսագրում լույս տեսած հոդվածի հեղինակները  պնդում են, որ անհրաժեշտ քանակությունից ավելի շատ ջուր խմելը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար: Ջրի ավելցուկը կարող է հիպոնատրեմիայի հանգեցնել՝ մի վիճակի, երբ երիկամները կարող են ի վիճակի չլինել վերամշակել օրգանիզմում հայտնված ջրի ահռելի քանակը: Դա հանգեցնում է օրգանիզմում որոշակի խախտումների, ինչը կարող է նույնիսկ մահվան պատճառ դառնալ, զգուշացնում են մասնագետները եւ խորհուրդ տալիս ջուր խմել այն ժամանակ, երբ ցանկություն կա:

Նրանք հիշեցնում են նաեւ, որ ջուրը օգնում է պահպանել մարմնի ջերմաստիճանը, օրգանիզմով վիտամիններ է տեղափոխում, հանքային նյութեր ու հորմոններ, ինչպես նաեւ ապահովում է աճառների, աչքերի ու աղեստամոքսային համակարգի խոնավեցումը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել