• Latest news

Ալկոհոլն ու ծխելը ավելի հավանական են դարձնում տկարամտությունը

29 հուլիսի, 2015  10:39

Ծխելն ու ալկոհոլային խմիչքները նկատելիորեն ավելի հավանական են դարձնում դեմենցիայի զարգացումը, քանի որ վնասում են ուղեղի որոշ առանցքային հատվածները եւ նվազեցնում են գորշ նյութի քանակը: Այս մասին են հայտնում University of Southern California-ի գիտնականները:

Հետաքրքիր է, որ նմանատիպ էֆեկտ ունեն նաեւ ճարպակալումն ու դիաբետը: Դրանց դեպքում եւս պակասում է գորշ նյութը:

Գիտնականները սկանավորել են 1600 մարդու ուղեղը եւ կապ գտել նրանց կենսակերպի ու ուղեղի կառուցվածքի միջեւ:  Սկզբում նրանք ճշտել են, թե ինչպիսի կենսակերպ ունեին հետազոտության մասնակիցները, իսկ 7 տարի անց սկանավորել են նրանց ուղեղը եւ ինտելեկտը ստուգող թեստեր անցկացրել` նրանց մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանիշները պարզելու համար:

Սկանավորումը ցույց է տվել, որ դիաբետն ու ալկոհոլի օգտագործումը նվազեցնում են ուղեղի ընդհանուր ծավալը, իսկ ծխելն ու ճարպակալումը նվազեցնում են ուղեղի ճակատային մասի ծավալը: Բացի այդ՝ ծխողների ու ալկոհոլը չարաշահողների մոտ ավելի փոքր է լինում հիպոկամպը:

Թեստերը ցույց են տվեցլ, որ ուղեղի ծավալի վերոնշյալ փոփոխություններով մարդիկ կոգնիտիվ գործառույթների ու հիշողության հետ կապված խնդիրներ ունեին: Իսկ բոլոր այս ախտանիշները ավելի ուշ տարիքում վկայում են դեմենցիայի մասին:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել Radiology ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել