• Latest news

Հայաստանն ու Վրաստանն ընդունում են դեղերի ոլորտում նմանօրինակ չափանիշներ ունենալու անհրաժեշտությունը

28 հուլիսի, 2015  19:48

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Թբիլիսում գտնվող հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է տեղի դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի դեղերի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառությանը, զուգահեռ ներմուծմանը, այլ թեմաների:

Վրացական կողմը դրական է գնահատել մեր երկրում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք առաջին հերթին միտված են արտադրողից մինչեւ սպառող ոլորտի կարգավորմանը:

Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաեւ դեղերի որակի գնահատման նմանօրինակ չափանիշներ ունենալու, երկու երկրի դեղերի ոլորտի պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:

Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գամկրելիձեին է ներկայացրել մեր երկրում վարակիչ եւ ոչ վաչակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված եւ հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը:

Հայաստանի եւ Վրաստանի մասնագետները քննարկել են նաեւ բժշկական ծառայությունների կազմակերպման, ֆինանսական քաղաքականության մշակման, լիցենզավորման գործընթացին, այլ ոլորտներին վերաբերող հարցեր:

Պայմանավովածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման, փորձի, տեղեկատվական դաշտի փոխանակման ուղղությամբ:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել