• Latest news

8-ամյա տղան երկու ձեռքի փոխպատվաստում տարած առաջին պացիենտն է

29 հուլիսի, 2015  11:47

8-ամյա տղան Մերիլենդից կորցրել է երկու ձեռքը մանկության տարիներին ինֆեկցիայի պատճառով: Այժմ նա ամենաերիտասարդ պացիենտն է, որի երկու ձեռքերն էլ փոխպատվաստվել են:

Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները պատմել են լրագրողներին այն մասին, որ 40 հոգուց բաղկացած թիմը վիրահատել է 8-ամյա Զիոն Հարլիին 11 ժամ շարունակ: Տրանսպլանտատի ոսկորը տղայի ոսկորին ամրացնելու համար օգտագործվել են երկաթյա մասեր, ինչից հետո վիրաբույժները միացրել են անոթները, երակները, մկանները, աճառները, եւ, իհարկե, նյարդերը:

Ինքը Զիոնը եւս եկել էր մամուլի ասուլիսին, նրա ձեռքերին վիրակապեր էին, որոնց տակ երեւում էին նրա նոր մատները: Նա նույնիսկ ցույց է տվել, որ կարող է շարժել դրանք:

«Նա արթնացել է ժպիտով, - պատմել է բժիշկ Լ.Սկոտ Լեւինը՝ ձեռքերի փոխպատվաստման ծրագրի ղեկավարը, - նա չէր բողոքում, չէր լացում, չէր գանգատվում»:

Երկու տարեկան հասակում Զիոնը սեպսիս է ունեցել, որին հետեւել է մի շարք օրգանների անբավարարությունն ու վերջույթների անդամահատումը՝ ինչպես ձեռքերի, այնպես էլ ոտքերի: 4-ամյա հասակում նրան երիկամի փոխպատվաստում են իրականացրել, դոնորը նրա մայրն էր եղել:

Ոտքի պրոթեզների շնորհիվ Զիոնը շատ ակտիվ էր, կարողանում էր քայլել, վազել եւ նույնիսկ թռչկոտել: Նա նույնիսկ սովորել է օգտագործել ձեռքի մնացած մասը՝ գրելու, ուտելու ու համակարգչային խաղեր խաղալու համար: Այժմ, փոխպատվաստումից հետո, բժիշկները հավատում են, որ նա կարող է հասնել ավելիին:

Ճիշտ է, Զիոնը ստիպված է ողջ կյանքում դեղեր ընդունել, որոնք կասեցնում են իմունիտետը եւ փոխպատվաստված օրգանների վանումը: Սակայն նա արդեն իսկ ընդունել է նմանատիպ դեղեր երիկամների փոխպատվաստումից հետո, այդ պատճառով համարվում էր այս վիրահատության համար հարմար թեկնածու:

Դոնորի ընտանիքը ցանկացել է անհայտ մնալ:

Հիվանդանոցը, ի դեպ, հայտնել է նաեւ, որ Զիոնի ընտանիքը չի մուծելու ոչինչ՝ բժշկական ապահովագրությամբ ծածկվող գումարից ավել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել