• Latest news

Սա կարեւոր է իմանալ. առաջին օգնությունը օձի խայթոցի դեպքում

29 հուլիսի, 2015  14:32

Շատ մարդիկ, բախվելով օձի կամ կարիճի խայթոցի հետ, կորցնում են իրենց եւ չգիտեն, ինչ անել: Սակայն եթե օձը թունավոր է, իսկ կարիճը՝ սեւ (նույնպես թունավոր), հապաղել չի կարելի, պետք է շատ գրագետ առաջին օգնություն ցույց տալ:

ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը կիսվում է խորհուրդներով՝ առ այն, թե ինչ է պետք անել, եթե Ձեզ կամ Ձեր ծանոթներին օձ է խայթել կամ կարիճ:

Ինչպե՞ս խուսափել խայթոցից

Ինչպես նշեց մասնագետը, ուշադիր լինելու դեպքում շատ խայթոցներից հնարավոր կլինի խուսափել: Օձերը, մասնավորապես, երբեք չեն հարձակվում հենց այնպես: Սկզբում դրանք «զգուշացնում են», որոշակի ձայներ հանում: Ուշադիր նայեք ոտքերի տակ ու Ձեր կողքերը, եթե բնության գրկում եք: Օձ տեսնելուց հետո պարզապես կանգ առեք, մի շարժվեք: Օձը, հասկանալով, որ իրեն ոչինչ չի սպառնում, կհեռանա:

Հայաստանում, ի դեպ, 4 տեսակի  թունավոր օձ կա, ամենավտանգավորներն են հայկական իժը եւ գյուրզան: Սակայն տարբերել դրանց կարող են ոչ բոլորը:

Ի՞նչ անել, եթե օձը խայթել է

Տուժածին պետք է անշարժացնել: Նրան չի կարելի թողնել քայլել կամ առհասարակ շարժվել: Փորձեք արտածծել թույնը: Դրանով դուք կհեռացնեք դրա 30 տոկոսն օրգանիզմից: Սակայն, մասնագետի խոսքով՝ չի կարելի անել դա, եթե բերանում վերք կա կամ դուք ունեք ստամոքսի խոց:

Այնուհետեւ պետք է հնարավորինս արագ տուժածին հիվանդանոց հասցնել, որտեղ նրան հակաթույն կներարկեն: Հակաթույնի առաջին չափաբաժինը նախընտրելի է ներարկել խայթոցից վեց ժամ հետո: Ինչքան շուտ դա արվի, այդքան բարձր են տուժածի շանսերը:

 Ի՞նչ չի կարելի անել ոչ մի դեպքում

Չի կարելի կտրել խայթոցի տեղը, կամ վառել կամ էլ ժգուտ դնել:

Ի՞նչ է պետք անել կարիճի խայթոցիցից հետո

Թունավոր են միայն սեւ կարիճները, դրանց խայթոցից հետո պետք է հնարավորինս արագ հիվանդանոց հասնել: Ոչ մի առաջին օգնություն այդ դեպքում ցուցաբերել հնարավոր չէ: Պետք է դիմել մասնագետների օգնությանը: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանում կարիճների խայթոցի դեմ հակաթույն չկա, այդ պատճառով կլինիկայում տուժածին ախտանշային բուժում են նշանակում: Ամեն դեպքում, մահացու ելքով կարիճի խայթոցներ  Հայաստանում երկար տարիներ չեն եղել, այնպես որ բուժումը բավականին արդյունավետ է:

Ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ օրգանիզմին թունավոր խայթոցներից վերականգնվելու համար

Կարիճի խայթոցից հետո 7-10 օր է պահանջվում վերականգնվելու համար, պնդում է Միքայել Գաբրիելյանը: Իսկ ահա թունավոր օձի խայթոցից վերականգնվելու համար 6-12 ամիս կարող է պահանջվել:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է