• Latest news

Հղի կանայք չպետք է սնվեն երկու հոգու փոխարեն եւ ավելորդ քաշ ձեռք բերեն

29 հուլիսի, 2015  19:47

Նախկինում համարվում էր, որ հղի կանայք պետք է մոռանան բոլոր սահմանափակումները եւ ուտեն երկու հոգու փոխարեն, սակայն գիտնականներն արդեն վաղուց հերքել են այդ առասպելը եւ բացատրել՝ ոչ մի դեպքում չի կարելի ուտել երկու հոգու փոխարեն։

Չափից ավելի ուտելը այնքան է բարդացնում մարսողական համակարգի աշխատանքը, որ կնոջ համար հետագայում չափազանց դժվար է լինում ավելորդ քաշից ազատվելը։ Բազմաթիվ երիտասարդ մայրիկներ զարմանում են՝ որքան բարդ է իրենց համար հղիությունից հետո ավելորդ քաշից ազատվելը։ Լոնդոնյան Clinical Sciences Centre-ի գիտնականների կարծիքով՝ պատճառը հղիության ժամանակ շատ ուտելու սովորությունն է։

Մարդու մարսողական համակարգի հետ զգալի ընդհանրություններ ունեցող դրոզոֆիլ ճանճերի վրա արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բեղմնավորումից հետո միջատների օրգանիզմում աղիները սկսում են մեծանալ, ինչը նրանց թույլ է տալիս ավելի շատ ճարպ կուտակել։ Դա տեղի է ունենում հորմոնի ազդեցության ներքո, որը բավական նման է մարդու վահանձեւ գեղձի հորմոնին։

Գիտնականների կարծիքով` այդ փոփոխությունները պահպանվում են նաեւ երեխայի ծնվելուց հետո, հետեւաբար երկու հոգու փոխարեն ուտող կանայք միայն բարդացնում են իրավիճակը. նրանց մարսողական համակարգն արդեն սովորել է առավել մեծ ծավալով ճարպի կուտակմանը։ Նրանց օրգանիզմը հեշտությամբ է հարմարվում «նորովի աշխատելուն» եւ այդպես շարունակվում է ինչպես ծննդաբերելուց, այնպես էլ կրծքով կերակրելուց հետո։ Այս ամենից խուսափելու համար գիտնականները հղի կանանց խորհուրդ են տալիս իրենց սննդակարգին ավելացնել առավելագույնը 200 կալորիա։

 Ճանճերը սկսել են ավելի քիչ ձու արտադրել, երբ գիտնականներն արգելակել են հորմոնների ազդեցությամբ նրանց աղիների մեծացումը։ Երիտասարդ մոր օրգանիզմում ծննդաբերելուց հետո հորմոնի ավելորդ արտադրության չդադարելու դեպքում կինը շարունակում է ավելի շատ ուտել, քան իրեն անհրաժեշտ է, եւ անխուսափելիորեն գիրանում է։ Մինչդեռ ավելորդ քաշից ազատվելը նրա համար շատ բարդ է լինելու։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել