• Latest news

Ստամոքսի մեջ տեղադրված փուչիկը կօգնի պայքարել ճարպակալման դեմ

29 հուլիսի, 2015  20:44

Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության ամերիկյան վարչությունը հավանություն է տվել հատուկ փչովի գնդի կիրառմանը` որպես ճարպակալման բուժման հնարավոր միջոց: 

Գունդը մտցնում են հիվանդի ստամոքսի մեջ էնդոսկոպի միջոցով ու այնուհետեւ փչում են, ինչի արդյունքում ստամոքսի տարողունակությունը զգալիորեն նվազում է, եւ մարդն արդեն ավելի քիչ քանակության սննդից է իրեն հագեցած զգում: Իսկ դա էլ իր հերթին օգնում է արդյունավետորեն պայքարել շատակերության դեմ:

Բուժակարգը համարվում է հեշտ եւ քիչ ինվազիվ: Ճիշտ է , հիվանդին այնուամենայնիվ   ցավազրկում են, բայց ընդամենը երեսուն րոպեով: Այդ փուչիկը կարելի է համարել նաեւ հաջող այլընտրանք գաստրոշունտավորմանը, որի դեպքում  ստամոքսի մի հատվածը մշտապես կարում են վիրահատական ճանապարհով: Սա ավելորդ քաշի դեմ պայքարի խիստ արմատական միջոց է, որը, լինելով լիարժեք վիրահատություն, բազմաթիվ վտանգներ է պարունակում` այդ թվում հետվիրահատական վարակների զարգացման, արյան վարակման, նաեւ քաշի սրընթաց կորստի, ինչը կարող է նույնիսկ անորեքսիայի պատճառ դառնալ: Իսկ ստամոքսում փուչիկ տեղադրելն, ի տարբերություն լիարժեք վիրահատությունների, նման վտանգավոր հետեւանքների չի հանգեցնում:

Ուշագրավ է , որ շատ տարիներ առաջ հենց Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկողության ամերիկյան գործակալությունն էր հավանություն տվել մեկ այլ նմանատեսակ սրվակային սարքի` դարձյալ ավելորդ քաշի դեմ պայքարի նպատակով, սակայն այն դադարեցին օգտագործել դեռ 1992 թ, քանի որ մտավախություններ կային, որ այն կարող է պայթել ու արգելափակել անոթները: Իսկ ներկա նորամուծությունը առավել անվտանգ է համարվում, քանի որ այն ստեղծողները հաշվի են առել իրենց նախորդների բոլոր սխալները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել