• Latest news

Գիտնականներ՝ տան փոշուց երեխաները գիրանում են

31 հուլիսի, 2015  22:45

Երեխաների գիրանալու պատճառներից մեկը կարող է լինել տանը կուտակված փոշին, կարծում են Դյուքի համալսարանի հետազոտողները, որոնք այդ փոշու  մեջ հայտնաբերել են քիմիկատներ, որոնք ազդում են ճարպակալման հետ կապ ունեցող սպիտակուցների վրա։

Գիտնականների խոսքով՝ այն նյութը, որն առկա է հրակայուն նյութերում, լուբրիկանտներում, հիդրավլիկ հեղուկներում ու պլաստիկ նյութերում, կապում է PPARgamma ռեցեպտորները, որոնք պատասխանատու են ճարպերի մետաբոլիզմի, բջջիջների կենսագործունեության եւ դրանց մահվան համար ու համապատասխան պայմանների դեպքում ակտիվացնում է դրանք։

Չնայած տվյալ հետազոտությունները նախնական են՝ բայցեւայնպես դրանք  եւս մեկ անգամ ապացուցում են այն տեսությունը, ըստ որի  կենցաղային առարկաների պարունակած  քիմիական նյութերն  ազդում են մեր կազմվածքի վրա։  Երեխայի զարգացման վաղ փուլում տվյալ ռեցեպտորի ակտիվացումը  կարող է դառնալ մանկական ճարպակալման հիմնական գործոններից մեկը՝ կարծում են գիտնականները։

PPARgamma-ն կանոնակարգում է ճարպային մետաբոլիզմը, հետեւաբար ազդում է մեր կազմվածքի եւ  ենթամաշկային ճարպի գոյացման պրոցեսի վրա։ Այնուամենայնիվ, պրակտիկան ցույց է տալիս, որ PPARgamma ռեցեպտորը՝ ոչ միշտ է ակտիվանում կապվելու դեպքում։

Հետազոտողները ընտրել են հենց փոշին, քան որ  սովորաբար բոլորի տանն էլ այն կա։ Երեխաները ամեն օր կուլ են տալիս մոտավորապես 50 միլիգրամ տնային փոշի։ Պարզվում է , որ տնային փոշու մեջ պարունակվող 30 կիսացնդող օրգանական կոմպոնենտներից 28-ը PPARgamma-ի թույլ կամ չափավոր անտագոնիստներ են, հետեւաբար դրանք կարող են կապվել ռեցեպտորի հետ ու ակտիվացնել այն։

 Այս հետազոտության մասին հայտնել է Environmental Science & Technology ամսագիրը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել