• Latest news

Պատվաստանյութ քաղցկեղի դեմ. Ֆանտաստիկա՞ թե մեր բժշկության ապագա

2 օգոստոսի, 2015  11:45

Ժամանակակից բժշկությունը ընդունում է, որ կանխել հիվանդություններն ավելի հեշտ է, քան բուժել դրանք: Այդ պատճառով պատվաստանյութերի մշակումը ժամանակակից գիտության ուշադրության կենտրոնում է:

Այդպիսի պատվաստանյութերից մեկի մշակման վրա աշխատում է իմունոլոգ Միխայիլ Աղաջանյանը մոլեկուլյար բժշկության ինստիտուտից, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը: NEWS.am Medicine- հետ զրույցում նա պատմեց քաղցկեղի դեմ պատվաստանյութի մշակման հետ կապված բարդությունների մասին:

«Հիմնական հարցն այն է, որ վակցինացիան պետք է արվի մինչև հիվանդության զարգացումը: Այդպիսի պատվաստանյութերը, որոնք արվում են հիվանդության ի հայտ գալուց առաջ, աշխարհում ընդամենը երկուսն են: Իսկ մնացած բոլորը՝ պաշտպանական պատվաստանյութեր են», - նշեց մասնագետը:

Պատվաստանյութը, որը կարելի է ներակրել առողջ մարդուն և որը կարող է կանխել հիվանդության զարգացումը, այժմ գրեթե անլուծելի խնդիր է թվում: Հենց այդ պատճառով քաղցկեղաբանության մեջ գրեթե պատվաստանյութեր  չկան: Կա մեկը, որը ստ Կա մեկը, որը հիմնված է դենդրիտային բջիջների վրա, որոնք հատուկ հակագեներ են պարունակում: Այս պատվաստանյութը ներարկում էին 4 աստիճանի քաղցկեղ ունեցող մարդկանց, և այն երկարացնում էր կյանքը 2-4 ամսով: Դա շատ քիչ էր՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, ոև պատվաստանյութը արժեր 90 հազար մեկ պատվաստանյութի դիմաց: Այս պատվաստանյութի մշակմամբ զբաղվող ընկերությունը ստիպված եղավ թողնել շուկան, քանի որ պատվաստանյութը հույսերը չէր արդարացնում:

Ինքը Միխայիլ Աղաջանյանը աշխատում է հակագենների վրա հիմնված պատվաստանյութի ստեղծման վրա: Այս հակագենները, որոնք վերջերս էին բացահայտվել ամերիկացի մի գիտնականի կողմից, նպաստում են բջիջների աճին: Դրանց հիման վրա պատրաստած բացառիկ պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել: Միքայել Աղաջանյանը հույս է հայտնում, որ մինչև այս տարվա վերջ հնարավոր կլինի սկսել այս պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները:

Ի դեմ, քաղցկեղի դեպ պատվաստանյութերից պետք է տարբերել  արգանդի վզիկի քաղցկեղի դեմ այսպես կոչված պատվաստանյութից: Այս պատվաստանյութը, ինչպես բացատրում է մասնագետը, կարող ինդուցել քաղցկեղը: Սակայն վիրուսներից կախված քաղցկեղի տեսակները շատ քիչ են:

Հիշեցնենք, որ Միխայիլ Աղաջանյանը աշխատում է նաև Ալցհեյմերի հիվանդության դեմ պատվաստանյութերի մշկամնա ուղղությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել