• Latest news

5 պատճառ՝ հենց երեկոյան մարզասրահ այցելելու համար

2 օգոստոսի, 2015  20:44

Շատ մարդիկ նախընտրում են մարզվել առավոտյան, սակայն մասնագետները խորհուրդ են տալիս մարզվել երեկոյան: Երեկոյան մարզումները մի շարք առավելությունների ունեն:

1. Երեկոյան վնասվածքներ չեք ստանա

Երեկոյան մարզումների ժամանակ որեւէ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ավելի ցածր է: Բանն այն է, որ առավոտյան տաքացնել օրգանիզմը շատ ավելի դժվար է, քանի որ քնից հետո մկաններն ու հոդերը դեռ պատրաստ չեն ծանրաբեռնվելուն: Երեկոյան՝ ակտիվ օր անցկացնելուց հետո, սովորաբար նման խնդիրներ առաջ չեն գալիս: Ի դեպ, սիրտն առավոտյան եւս պատրաստ չէ ծանրաբեռվելուն:

2. Սթրեսի մակարդակը կնվազի

Երեկոյան մարզվելը օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը: Այդ մարզումը նաեւ օգնում է մարմնին թուլանալ, իսկ հաճելի հոգածությունը նպաստում է ավելի լավ քուն ունենալուն: Սակայն պետք չէ մարզվել գիշերվա ընթացքում, քանի որ այդ դեպքում կդժվարանա քունը:

3. Արդյունավետություն

Գիտնականները վերջերս բացահայտել են, որ իրենց մաքսիմալ ցուցանիշները մկաններն արձանագրում են երեկոյան: Նույնը վերաբերվում օրգանիզմի կողմից թթվածնի կլանմանն ու յուրացմանը: Հետեւաբար, մարդը կարող է մաքսիմալ արդյունքների հասնել հենց երեկոյան:

4. Կալորիաների քանակը

Երեկոյան սպորտով զբաղվելը թույլ կտա ազատվել ավելորդ կալորիաներից, որոնք կուտակվել են օրվա ընթացքում: Դա կարեւոր է նաեւ հոգեբանական տեսանկյունից:

5. Զարկերակային ճնշում

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երեկոյան ժամերին սպորտով զբաղվելը նպաստում է զարկերակային ճնշման նվազեցմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել