• Latest news

Մոր որովայնում իրականացրած վիրահատությունը փրկեց դեռեւս չծնված երեխային (ֆոտո)

1 օգոստոսի, 2015  18:49

Նորարական վիրահատությունը, որը արեցին դեռս մոր որվայնում գտնվող աղջկան, փրկեց նրա կյանքը:

Միշել Քեննոնի հղիության 22-րդ շաբաթում բժիշկները պարզեցի, որ աղջկա երեխայի կրծքում ջուր է կուտակվում՝ շատ հազվադեպ, բայց սովորաբար մահացու մի խնդիր: Միշելին խորհուրդ տվեցին աբորտ անել, քանի որ կեսարյան հատումից հետո էլ երեխան կենդանի չէր մնա: Միշելն աբորտից հրաժարվեց, սակայն շուտով իմացավ, որ աշխարհում մի քանի անգամ մոր որովայնում գտնվող երեխաներին վիրահատություններ են արել:

Այդ ժամանակ Միշելն ու նրա ամուսինը դիմեցին Sheffield Teaching Hospitals-ի բժիշկներին եւ հարցրեցին, կարող են, արդյոք, նրանք այդպիսի վիրահատություն իրականացնել, որն, իհարկե, ռիսկային էր, քանի որ, հնարավոր է,  վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն առաջացներ: Գինեկոլոգ Ռուբեն Ջոկխին երբեք նման վիրահատություններ չէր արել, սակայն համաձայնվեց, որ դա դեռեւս չծնված աղջկան, որին արդեն Ֆեյթ էին անվանել («հավատ»), փրկելու միակ ճանապարհն էր:

Վիրահատությունն իրականացվեց անցած աշուն: Միշելը գիտակից էր դրա ընթացքում, քանի որ վիրաբույժները տեղային ցավազրկում էին իրականացրել: Նրա որովային 50 սանտիմետր երկարությամբ ասեց մտցրեցին, իսկ այնուհետեւ երեխայի կրծքավանդակի մեջ տեղադրեցին փոքրիկ խողովակ, որի միջով ավելորդ հեղուկն արտահոսում էր՝ հավաքվելով ամնիոտիկ պարկում:  Չծնված աղջկան նաեւ ներարկում արեցին, որը անշարժացրեց նրան ու պակաս շարժունակ դարձրեց: Մի քանի շաբաթ անց նրա կրծքավանդակն ազատվեց ավելորդ հեղուկից եւ թոքերը սկսեցին ձեւավորվել:

Իսկ 38-րդ շաբաթում աղջիկը, ի վերջո, լույս աշխարհ եկավ: Նրան մեկ շաբաթ պահեցին կլինիկայում՝ թոքերի վիճակը վերահսկելու համար: Այդ օրվանից 5 ամիս է անցել, ամեն ինչ նորմալ է, երեխան բնականոն զարգանում է:

Միշելն ու նրա ամուսինը արդեն իսկ երկու դուստր ունեին՝ ութամյա Ալիսիա եւ վեցամնյա Քորտնի: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել