• Latest news

Աննախադեպ վիրահատություն. Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայ վիրաբույժները փրկել են փոքր երեխայի կյանքը

2 օգոստոսի, 2015  17:01

Այսպիսի վիրահատություն վիրաբույժներից շատերը չեն տեսել նույնիսկ ամենավատ իրենց երազներում: Երեխայի ֆատերյան պտկիկը վնասվել եւ անջատվել էր12-մատնյա աղիքի պատից, կային որովայնի խոռոչի օրգանների բազմաթիվ վնասվածքներ, մի քանի պատռվածք 12-մատնյա աղիքի վրա, իսկ դրա ստորին հորիզոնական հատվածը գրեթե պոկված էր... Հիվանդը ընդամենը 6 տարեկան էր:

Թվում էր՝ որոշումը մեկն է. հեռացնել բոլոր վնասված հատվածները եւ դրանց ռեկոնստրուկցիա անցկացնել, սակայն նման վիրահատությունը կարող էր մահվան հանգեցնել կամ էլ  հաշմանդամ դարձնել երեխային:  Վիրաբույժներ Գագիկ Համբարձումյանը, Պողոս Գեյիկյանն ու նրանց գործընկերները, չնայած բոլոր ռիսկերին ու դժվարություններին, գտել են բոլոր վնասված մասերը վերականգնելու եւ երեխայի օրգանները պահպանելու հնարավորություն: Ու այդ նպատակն իրագործելու համար նրանք աննախադեպ վիրահատություն են իրականացրել. նմանատիպ վիրահատություններ Հայաստանում երբեք չեն արվել, միջազգային բժշկական պրակտիկայում էլ նման դեպքեր չեն հիշատակվում:   

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժները հետաքրքրիր մանրամասներ են ներկայացրել:

Ինչպես նշել է «Արաբկիր» ԲԿ-ի  ուռովիրաբուժական բաժանմունքի վարիչ Պողոս Գեյիկյանը, աղջիկը, որի անունը հասկանալի պատճառներոով չի նշվում, բոլոր այս վնասվածքները ստացել էր ապրիլի 23-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում: Նա փորձել էր բարձրանալ բարի կանգնակի վրա, սակայն ցած էր ընկել, կանգնակն էլ ընկել էր նրա վրա: Ծնողները երեխային տարել էին Էջմիածնի բժշկական կենտրոն: Սոնոգրաֆիան ու ռենտգենը լուրջ խնդիրներ չէին րձանագրել, սակայն մասնագետները նկատել են, որ երեխայի որովայնում աննշան հեղուկ է կուտակվել: Երեխայի ծնողները որոշեցել են նրան եւս մեկ անգամ հետազոտել՝ տեղափոխելով Երեւանի «Արաբկիր» ԲԿ: Հերթապահ բժիշկները մի շարք հետազոտություններ են իրականացրել եւ երեխայի համար դինամիկ վերահսկողություն սահմանել, որն իրականացվում էր վիրաբուժական ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ երեխան շոկային վիճակի ախտանշաններ ուներ:

Երեկոյան եւ գիշերվա ընթացքում երեխայի մոտ որովայնի հատվածում ցավերը շարունակվել են, ինչը բժիշկներին ստիպել է եւս մեկ անգամ հետազոտություն անցկացնել: Սոնոգրաֆիկ հետազոտության ընթացքում բժիշկները նկատել են, որ որովայնում հեղուկի քանակն աճել է: Այդ ժամանակ մասնագետները կլինիկայի ղեկավարության հետ քննարկել են երեխայի վիճակը եւ որոշել են դիագնոստիկ լապարոսկոպիա իրականացնել:

«Սակայն մինչեւ լապարոսկոպիան մենք եւս մեկ ռետնգեն-հետազոտություն իրականացրեցինք եւ նկատեցինք, որ երեխայի որովայնում ազատ գազեր կան: Դա նշանակում էր, որ, հավանաբար, վնասված է երեխայի ներքին օրգաններից մեկը, հետեւաբար, լապարոսկոպիկ հետազոտություն անել պետք չէր», - պատմել է բժիշկ Գեյիկյանը:

Հաշվի առնելով բոլոր տվյալները՝ մասնագետները որոշել են բաց դիագնոստիկ վիրահատություն իրականացնել, որի ընթացքում կարողացել են տեսնել բոլոր վնասվածքները, որոնք ստացել է երեխան: Նա լյարդի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, աջ երիկամի վերին բեւեռի, հաստ աղու լյարդային ծնկան շրջանի սալջարդեր ուներ։ Հետագա զննմամբ պարզվել է, որ պատռվածքներ կան աղջնակի  12–մատնյա աղու առաջային եւ հետին պատերին։ Ֆատերյան պտկիկը` ընդհանուր լեղածորանը եւ ենթաստամոքսային գեղձի ծորանը, նույնպես վնասվել եւ ամբողջությամբ պոկվել էր 12-մատնյա աղու պատից։ Ամբողջությամբ պոկված էր նաև 12-մատնյա աղու ստորին հորիզոնական հատվածը։

Վնասվածքները շատ լուրջ էին, իսկ սպասվելիք վիրահատությունը՝ շատ ծանր:

Մասնագետները կոնսիլիում են հրավիրել հենց վիրահատարանում, խորհրդակցել են կլինիկայի ղեկավարի հետ:

«Մենք չէինք բացառել այն, որ, հավանաբար, անհրաժեշտ կլինի հեռացնել ենթաստամոքսային գեղձի ու որոշ հարեւան օրգանների մի մասը:  Քանի որ այդպիսի լայնածավալ վիրահատություններ իրականացնում են օնկովիրաբույժները, մենք, հիշելով նրանց հետ համագործակցության փորձը, որոշեցինք հրավիրել վիրաբույժ Գագիկ Համարբաձումյանին», - պատմեց Պողող Հեիկյանը:

Մասնագետները զանգահարել են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի իրենց գործընկերոջը եւ խնդրել են գալ հնարավորինս շուտ:

«Ապրիլի 24, ճանապարհները՝ փակ, երկրում բազմաթիվ հյուրեր կան… Եվ հանկարծակի զանգ: «Գագիկ Աշոտովիչ, որտե՞ղ եք: Քաղաքու՞մ: Դա լավ է: Մենք այստեղ մի ծանր դեպք ունենք, ծանր վնասվածքներ փոքր երեխայի մոտ»: Իսկ երբ ես լսեցի, որ երեխան ընդամենը վեց տարեկան է, սիրտս սկսեց անհանգիստ բաբախել», - կիսվել է այդ օրվա մասին իր հիշողություններով Գագիկ Համբարձումյանը:

10-15 րոպե անց վիրաբույժը, հասցնելով ճանապարհին վերցնել անհրաժեշտ բոլոր գործիքները, արդեն իսկ տեղում էր: Տեսնելով երեխայի որովայնային խոռոչի վիճակը՝ նա հասկացել է, թե ինչքան լուրջ է ամեն ինչ: Այսպիսի վնասվածքներ իր պրակտիկայում չէր տեսել նույնիսկ փորձառու օնկովիրաբույժը:

Ի՞նչ անել:

 «Կային բոլոր վիրաբուժական նախադրյալները՝ ենթաստամոքսաին գեղձի մի մասը եւ 12-մատնյա աղիքը իր վնասվածքներով, ինչպես ֆատերյան պտկիկը եւ լեղածորանը հեռացնելու, իսկ այնուհետեւ այդ օրգանների ռեկոնստրուկցիա անելու համար», - պատմել է բժիշկ Համաբրձումյանը:

Մասնագետները արդեն որոշում էին ընդունել գնալ այս ճանապարհով, սակայն նրանց հանգիստ չէր տալիս այն միտքը, որ սեղանին վեցամյա աղջնակ է: Ի՞նչ կլինի, երբ նա մեծանա: Ինչպե՞ս է զարգանալու: Ի՞նչ հետեւանքներ կլինեն: Արդյո՞ք հաշմանդամ կդառնա:

«Եվ հանկարծակի ես հարցրեցի բուժքրոջը այն մասին, թե կան արդյոբք 5-6 համարի թելեր: Երբ թելերը բերեցին, մենք փոքրիկ կատետերի միջոցով փորձեցինք պարզել, բաց է արդյոք ենթաստամոքսային գեղձի ծորանը: Ստացվեց: Այդ ժամանակ մոտս միտք փայլատակեց», - պատմել է բժիշկ Համբարձումյանը:

Որոշում է ընդունվել փորձել վերականգնել ու կարել բոլոր վնասված օրգանները: Այս որոշումը շատ ռիսկային էր, սակայն վիրաբույժները գիտեին՝ հեռացնել վնասված օրգանները միշտ էլ կհասցնեն, իսկ այսպես երեխային փրկելու եւ նրան հնարավոր հաշմանդամությունից զերծ պահելու հնարավորություն կա:

Եվ մասնագետներն անցել են գործի:

Գագիկ Համբարձումյանը սկզբում կարել է 12-մատնյա աղիքի պատռվածքը: Ֆատերյան պտկիկն էլ վերադարձրել են այնտեղ, որտեղ այն պետք է լիներ: Որոշ մանիպուլյացիաների ժամանակ միկրովիրաբուժական տեխնիկա էին օգտագործել եւ նույնիսկ հատուկ ակնոց, քանի որ պետք էր կարել այնպես, որ կարերը հանկարծ չփակեն լեղածորանը կամ ենթաստամոքսային գեղձի ծորանը: Այնուհետեւ չնայած առաջացած հեմատոմաների՝ կարել են  ենթաստամոքսային գեղձի վնասվածքները:

Մասնագետները գործում էին՝ վստահելով սեփական ինտուիցիային ու փորձին: Այսպիսի վիրահատություն նախկինում չէր իրականացրել ներկա գտնվողներից եւ ոչ մեկը, եւ նույնիսկ բժշկական գրականությունում՝ ոչ արեւմտյան, ոչ ռուսաստանյան, ոչ մի նման դեպք չէր հիշատակվել:

Երբ վիրահատությունը ավարտվեց, վիրաբույժներն իրենք էլ չէին կարողանում հավատալ տեղի ունեցածին: Միայն 12-մատնյա աղիքի պատռվածքն է դեպքերի 25-75 տոկոսում մահացու լիում՝ էլ չասած մնացած վնասվածքների մասին: Սակայն վիրաբույժները գրեթե անհնարինն արեցին:

Գագիկ Հմաբարձումյանը հիշատակել է նաեւ անեստեզիոլոգների աշխատանքը այս բարդագույն վիրահատության ընթացքում: Վիրաբուժական ինտենսիվ թերապիայի ու անեստեզիոլոգիայի բաժանմունքի վարիչ Խաչատուր Քյուրկչյանը հոգ էր տարել այն մասին, որ վիրահատության ընթացքում եւ դրանից հետո աղջիկը ավելորդ սթրես չտանի:

«Վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքը աշխատել է ժամացույցի պես՝ եւ հատուկ մշակած սխեմայով աղջկան ապահովում էր անհրաժեշտ դեղերով: Վիիրահատությունից երեք օր հետո երեխան արդեն խաղ էր խաղում հեռախոսով, նա բացարձակապես ցավ չէր զգում», - նշել է վիրաբույժը:

Իհարկե, չի կարելի ասել, որ հետվիրահատական փուլը շատ հարթ է անցել: Բժիշկները մի շարք բարդացումներ էին սպասում եւ պատրաստ էին պայքարել դրանց դեմ: Այդ օրերին ամբողջ կլինիկան էր աշխատում այդ դեպքի վրա: Բուժման գործընթացին մասնակցում էին գաստրոէնտերոլոգները, թերապեւտները եւ շատ այլ մասնագետներ:

Տաս օրվա ընթացքում աղջկան չէր կարելի ոչինչ ուտել, նա ներերակային սնուցում էր ստանում: Նաեւ հատուկ դեղեր էր ստանում, որոնք պետք է օգնեին խուսափել բարդացումներից եւ թեթեւացնել ապաքինման գործընթացը:

Աղջիկը, իհարկե, շատ ուժեղ սթրես էր տարել կատարվածի պատճառով, մի պահ շատ ներամփոփ էր դարձել, չէր ուզում շփվել, ուտել, խմել:

Այս իրադրությունում շատ օգնեց, ինչպես պատմեց Պողոս Գեյիկյանը, հիվանդանոցային ծաղրածու Պատչ Ադամսը, որը այդ օրերին Երեւանում էր: Նա այցելել է «Արաբկիր» կլինիկան եւ մեկ ու կես ժամ անցկացրել երեխայի հետ, ինչից հետո վերջինս կարծես ամբողջությամբ փոխվել է:

Աղջկան արդեն դուրս են գրել, նա արդեն տանն է, խաղում է հասակակիցների հետ: Նրա մոտ ամեն ինչ նորմալ է, եւ արդեն կարել է պնդել, որ վիրահատությունը ավելի քան հաջող է անցել:

Իսկ բժիշկերին հետաքրքիր կլիներ եւս մեկ անգամ հետազոտել նրան մի քանի տարի անց: Բացառված չէ, որ այդ ժամանակ նրա ներքին օրգանների վրա վիրահատության հետքեր անգամ չեն մնա: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել