• Latest news

Ոտքի վրա կանգնելը կանխում է դիաբետն ու ավելորդ քաշը

3 օգոստոսի, 2015  10:48

Այն մարդիկ, որոնք ոտքի վրա շատ ժամանակ են անցկացնում, ավելի հազվադեպ են տառապում դիաբետով ու ավելորդ քաշով, քան նրանք, ովքեր շատ են նստում: Այս եզրահանգման են եկել Քվինսլենդի համալսարանի բժիշկները բժիշկ Հիլիի գլխավորությամբ:

Գիտնականները բացառիկ հետազոտություն են անցկացրել 800 մեծ, ինչպես նաեւ Ավստրալիայի տարեց բնակիչների վրա: Բոլորին ֆիզիկական ակտվիությունը ֆիքսող սարքեր էին տվել, որոնք նրանք կրում էին ձեռքի կամ ոտքի վրա: Այդ սարքավորումները ֆիքսում էին, ինչքան երկար են մասնակիցները քնել, նստել կամ պառկել, ինչքան են կանգնած կամ նստած անցկացրել:

Վերլուծելով ստացած տվյալները՝ ինչպես նաեւ արյան նմուշների եւ առողջության այլ կեսնաբժշկական ցուցանիշներ վերցնելով՝ գիտնականները բացահայտեցին, որ այն մարդիկ, որոնք օրվա ընթացքում երկար էին կանգնում, ավելի քիչ էին տառապում դիաբետով, ավելորդ քաշի եւ սրտի հետ խնդիրներ չունեին, իսկ խոլեստերինային կուտակումները նրանց մոտ եւս հաճախ չէին արձանագրվում:

Գիտնականների հաշվարկով՝ կանգնելու մի քան ժամվա ընթացքում շաքարի մակարդակը արյան մեջ նվազում է 2 տոկոսով, ճարպերի կենտրոնացումը՝ 11 տոկոսով, իսկ գոտկատեղի հատվածում այդ մարդիկ 7.5 սմ պակաս ունեին՝ նստած կյանքով ապրողների համեմատ:

«Այն մարդը, որը միջինում երկու ժամ է քայլում, օֆիսում կագնում է մոտ 4 ժամ եւ տանը ինչ-որ առօրյա գործեր անում մեկ ժամ շարունակ, ավելի շատ կալորիաներից է ազատվում, քան այն մարդիկ, որոնք մեկ ժամ վազում են եւ շարունակում նստած ապրել», - նշում են գիտնականները:

Համապատասխան հոդվածը լույս է տեսել European Heart Journal ամսագրում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է