• Latest news

Կանանց ու տղամարդկանց իմունիտետը տարբեր կերպ է աշխատում

3 օգոստոսի, 2015  22:43

Սթենֆորդի համալսարանի գիտնականները գտել են կնոջ ու տղամարդու իմունային համակարգի գեների ակտիվացման մեխանիզմների տարբերությունը: Բացահայտումը կարող է օգնել պատասխանել այն հարցին, թե ինչու են տարբեր սեռերի ներկայացուցիչները հակված այս կամ այն հիվանդություններին:

Որոշ գեներ մեկ մարդու մոտ կարող են միացրած լինել գրեթե միշտ, իսկ մյուսի մոտ՝ անջատված մնալ: Գեների փոքր տոկոսը, իրավիճալից կախված, միանում է կան անջատվում:

Իրենց հետազոտության շրջանակներում գիտնականները օգտագործել են նոր ATAC-seq տեխնոլոգիան: Այն թույլ է տալիս ուսումնասիրել այն մոլեկուլները, որոնք կարգավորում են մարդկանց գեների անջատիչները: Գիտնականները 12 առողջ կամավորներից արյան նմուշներ են վերցրել:  Գիտնականներին հետաքրքրում է, թե ինչպես են աշխատում այդ անջատիչները տարբեր մարդկանց մոտ:

Գիտնականները կենտրոնացել են իմունային համակարգի՝ T-բջիջների վրա: Գեների 70 տոկոսի ակտիվացման յուրահատկությունները տարբերվում էին՝ կապված կամավորների առանձնահատկություններից: Գիտնականները փորձեցին, պարզել, կախված են արդյոք այդ տարբերությունները սեռի հետ: Նրանք չափել են 30 գեների ակտիվությունը: Ինչպես պարզվեց, 30-ից 20 գեների ակտիվությունը տարբերվում էր կանանց ու տղամարդկանց մոտ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել