• Latest news

Օրական 7 ժամ ծամոն ծամելու սովորության պատճառով վնասվել է կնոջ ծնոտը

3 օգոստոսի, 2015  19:41

38-ամյա Կլեր Էմբլտոնը  Լիվերպուլից  օրական 7 ժամ շարունակ առանց շաքարի ծամուն էր ծամում: Այժմ այդ սովորության պատճառով նրա ծնոտները վնասված են, եւ նրան վիրահատություն է սպասվում ծնոտային մաշված հոդերի վրա:

Ծամոնի պատճառով Կլերը չի կարողանում բերանը մեկ սանտիմետր ավել բացել: Եթե նույնիսկ հետազոտությունը լավ անցնի, ամենայն հավանականությամբ, շատ տգեղ սպիներ կթողնի, քանի որ վիրաբույժները ստիպված կլինեն կտրել նրա ծնոտը, որպեսզի փոխեն հոդերը մետաղյա մասերով:

«Երբ բժիշկներն ասեցին ինձ, որ հոդերի վնասվածքի պատճառը ծամոնն է, ես շոկի մեջ էի, - պատմում է Կլերը, - ինձ միշտ թվում էր, որ ծամոնն օգտակար է առողջության համար, ես մշտապես օգտագործում էին այն սնվելուց հետո՝ ձեռք բերելով միայն այն բրենդերը, որոնք շաքար չեն պարունակում: Երբեք չէի պատկերացնում, որ այս անվտանգ ու առողջ սովորությունը կարող է իրականում այսքան վտանգ պարունակել»:

Կլերը ծամոն էր օգտագործում ամեն օր 5 տարվա ընթացքում, սակայն մի օր ցավ զգաց ծնոտում, իսկ մեկ տարի առաջ ծամոն ծամելու ընթացքում նրա ծնոտները հանկարծակի ֆիքսվեցին մի դիրքում եւ անշարժացան:

Այժմ կինը պետք է վիրահատության ենթարկվի, որի ընթացքում նրան նոր հոդեր կտեղադրեն:

Կլերը ցանկանում է, որ արտադրողները ծամոնի փաթեթավորման վրա նշեն, որ ծամոն ծամելը կարող է վտանգավոր լինել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել