• Latest news

Հրապարակվել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի Հռչակագրի վերջնական տարբերակը

3 օգոստոսի, 2015  15:25

Հուլիսի 2-ից 4-ը Երեւանում կայացած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ ընդունվել է հռչակագիր։ Այն արժանացել է համագումարի պլենար եւ սեկցիոն նիստերի, ինչպես նաեւ սատելիտային սիմպոզիումների ավելի քան 2000 մասնակցի հավանությանը։  Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի կազմ կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված բոլոր առաջարկությունները, որոնք ընդգրկվել են հռչակագրում:

Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցները,

ամփոփելով եռօրյա աշխատանքները,

հռչակում են

1. Հիմնվելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների

համընդհանուր հռչակագրի վրա, վկայակոչելով 2015 թվականի հունվարի 29-ին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը մենք՝

Համագումարի մասնակից բուժաշխատողներս, եւս մեկ անգամ հիշեցնում ու

բարձրաձայնում ենք, որ ցեղասպանությունները չեն կարող անդրադարձ չունենալ

մարդու առողջության եւ ներդաշնակ զարգացման վրա եւ հռչակում ենք. «Ոչ

ցեղասպանությանը»:

2. Արձանագրելով, որ ոչ վարակիչ հիվանդությունները, գլխավորապես`

սրտանոթային, քաղցկեղը եւ շաքարախտը, հաշմանդամության հիմնական պատճառն են եւ այդ հիվանդություններով են պայմանավորված Հայաստանում բոլոր մահվան դեպքերի ավելի քան 80%-ը ու վաղաժամ մահվան դեպքերի ավելի քան 20%-ը, արտահայտում ենք մեր հանձնառությունը.

2.1 առաջնահերթություն տալ ոչ վարակիչ հիվանդությունների կանխար-

գելմանը, մշակել եւ իրականացնել հանրային առողջապահության գիտականորեն

հիմնավորված, բազմոլորտ եւ ծախսարդյունավետ ծրագրեր`

- ուժեղացնել առողջ ապրելակերպի քարոզչությունը եւ կրճատել ռիսկի այնպիսի

գործոնների ազդեցությունը, ինչպիսիք են ծխախոտի օգտագործումը, անառողջ

սննդակարգը, ֆիզիկական թերակտիվությունը եւ ալկոհոլի չարաշահումը,

- առանձնահատուկ ուշադրություն դարձնել վիտամինահանքանյութային

թերսնուցման հաղթահարմանը` խթանել առողջության համար նպաստավոր

սննդակարգի արմատավորումը, ներդնել դեֆիցիտային վիտամիններով եւ հանքա-

նյութերով սննդամթերքի հարստացման արդյունավետ ռազմավարություն,

- մշակել եւ իրականացնել աշխատանքային եւ շրջակա միջավայրերի առողջաց-

ման միջոցառումներ,

2.2 ամրապնդել՝

- կանխարգելման, բուժման եւ խնամքի ինտեգրված ծառայությունների հասանելիությունը,

- հանրային առողջապահության եւ տեղեկատվական համակարգերը` ոչ

վարակիչ հիվանդությունների բեռի ավելացման եւ ռիսկի գործոնների մոնիտորինգի,

հանրային առողջապահության ծրագրերի ազդեցության ու արդյունավետության

գնահատման ուղղությամբ,

- առողջության առաջնային պահպանման օղակի ներգրավվածությունն

առողջության ամրապնդման եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման

ծրագրերում, միաժամանակ բնակչության շրջանում ձեւավորելով կանխարգելիչ

ստուգումներ անցնելու մշակույթը։

2.3 ընդլայնել`

- անհրաժեշտ բժշկագիտական հետազոտությունների ծավալները,

2.4 բարձրացնել՝

- hիվանդանոցային համակարգում բժշկական ծառայությունների որակը,

մատչելիությունը եւ հասանելիությունը,

- կանխարգելման, բուժման եւ խնամքի ինտեգրված ծառայությունների

հասանելիությունը,

3. Գնահատելով պետության կողմից իրականացված բազմաթիվ նպատակային

ծրագրերը՝ ուղղված մայրության եւ մանկության առողջության պահպանմանը, եւ

հաստատելով, որ դրանք տվել են շոշափելի արդյունքներ, փաստում ենք, որ

նշանակալի նվազել են մայրական եւ մանկական մահացության ցուցանիշները եւ

բարելավվել առողջության ցուցանիշները: Այսօր մոր եւ մանկան ծառայությունը

կանգնած է նոր մարտահրավերների առջեւ:

Միայն միասնական ուժերով է հնարավոր հասնել արդյունքի`

- վերատադրողական տարիքի կանանց առողջության բարելավման`

կանխարգելիչ ծրագրերի` սկսած առաջնային (սեռավարակների կանխարգելում,

հանրության իրազեկում) եւ երկրորդային (առողջական խնդիրների վաղ

հայտնաբերում եւ բուժում) կանխարգելումից, մինչեւ ժամանակակից գիտական եւ

բժշկական նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով անպտղության դեմ

պայքարելը, դրանով իսկ նպաստելով ծնելիության բարձրացմանը,

- ապահովել առողջ մայրություն,

- իրականացնել ծրագրեր` ուղղված մանուկների առողջության ապահովմանը եւ

պահպանմանը` սկսած ներարգանդային կյանքից, մինչեւ առողջ մանկություն,

պատանեկություն եւ չափահասություն,

- խթանել եւ դաստիարակել երիտասարդների նոր սերունդ, ում համար առողջ

ապրելակերպը կդառնա կենսակերպ:

4. Համոզված լինելով, որ առողջապահության ոլորտի արդի գերակա եւ

կենսական մարտահրավերը որակի ապահովման համակարգերի ներդրումն է, մենք

հռչակում ենք, որ այսուհետեւ միասնական ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ

որդեգրած պետական քաղաքականության իրականացման, այդ թվում բժիշկ-

մասնագետների, միջին եւ կրտսեր բժշկական անձնակազմի գիտելիքների,

ունակությունների շարունակական զարգացման եւ պետական հավաստագրման

խթանման, ապացուցողական բժշկության` այդ թվում ախտորոշման ու բուժման

չափորոշիչների, գործելակարգերի մշակման եւ ներդրման, բժշկական

ծառայություններ մատուցող հաստատությունների աշխատանքի եւ

առողջապահության ոլորտի լիակատար կանոնակարգման ուղղությամբ:

5. Հաստատելով, որ Հայաստանի եւ Սփյուռքի առողջապահության ոլորտի

մասնագետների միասնությունը հզոր ներուժ է, որը կարող է բացառիկ ազդեցություն

ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում՝

ստանձնում ենք ընդլայնել եւ խորացնել Հայաստան-Սփյուռք համագործակցությունը

բոլոր հիմնական ուղղություններով` համատեղ գիտական հետազոտությունների

իրականացում, հիվանդությունների կանխարգելում, ախտորոշում, բուժում եւ

վերականգնում, բժշկագիտության զարգացում` որպես թիրախ սահմանելով

սրտանոթային, ուռուցքային եւ էնդոկրինոլոգիական (շաքարային դիաբետ) ոչ

վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել