• Latest news

Իմունոթերապիան՝ քաղցկեղի բուժման ապագա՞

3 օգոստոսի, 2015  18:38

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարող դեղերի ու պատվաստանյութերի մշակումը այսօր լավագույն կլինիկաների եւ գիտական կենտրոնների մասնագետների ուշադրության կենտրոնում է: Այս ոլորտի ամենահետաքրքիր գաղափարներից է իմունոթերապիան, որը շատ խոստումնալից է թվում, եւ, ինչը պակաս կարեւոր չէ, քաղցկեղի բուժման ամենանվտանգ մեթոդներից է:

Իմունոլոգ Միխայիլ Աղաջանյանը մոլեկուլյար բժշկության ինստիտուտից՝ Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսորը, եւս այս ոլորտում է աշխատում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա իմունոթերապիայի մասին մի շարք հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց:

Միխայիլ Աղաջանյանի կողմից իրականացվող հետազոտտությունների շրջնակներում օգտագործվում է իմունային համակարգը ակտիվացնող դեղ: Սակայն այն ակտիվացնում էր ոչ թե T- բջիջները, որոնք գիտնականները մշտապես փորձում էին ակտիվացնել, այլ դենդրիտային բջիջներն ու մակրոֆոգերը, որոնք եւս կարող են սպանել ուռուցքային բջիջները:

Առայժմ դեղորայքը փորձարկվում է մկների վրա, եւ արդյունքները բավականին հետաքրքիր են:  Մետաստազներ ունեցող մկների 33 տոկոսը կենդանի է մնացել: Դա Միխայիլ Աղաջանյանի կարծիքով, շատ լավ ցուցանիշ է, քանի որ փորձարկմանը մասնակցում էին միայն այն մկները, որոնք հարյուր տոկոսով կմահանային:

Այս դեղորայքի դրական կողմն այն է, որ այն արդեն իսկ կիրառվում է բժշկական պրակտիկայում (սակայն ոչ քաղցկեղի բուժման համար), եւ գրանցված է շատ երկրներում, այդ պատճառով, եթե հաջորդ փորձարկումները հաջող լինեն, այն հնարավոր կլինի օգտագործել քաղցկեղով հիվանդների բուժմա համար: Սակայն հետագա փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ է ամերիկյան FDA թույլտվությունը:

Հիշեցնենք, որ Միխայիլ Աղաջանյանը  աշխատում է նաեւ Ալցհեյմերի հիվանդության եւ քաղցկեղային հիվանդությունների   դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել