• Latest news

Բոլոր մթերքներից ալերգիա ունեցող տղան չի կարողանում ոչինչ ուտել

4 օգոստոսի, 2015  10:55

ԱՄՆ Յուտայի նահանգի 19-ամյա բնակիչ Ալեքս Վիսքերն առաջին հայացքից սովորական դեռահասի կյանք է վարում. ժամադրության է գնում, դպրոցն ավարտելուց հետո պատրաստվում է քոլեջ ընդունվել, սակայն նրա կյանքը սովորական չես համարի, քանի որ նա ալերգիա ունի ԲՈԼՈՐ մթերքներից։ Այդ պատճառով նա չի կարողանում ոչինչ ուտել եւ սննդանյութեր է ստանում որովայնին ամրացրած փողակի միջոցով։

Ալեքսի խոսքով՝ ինքն անընդհատ սոված է, սակայն վերջին 4 տարվա մեջ ոչ մի անգամ չոր սննդի մի կտոր անգամ բերանը չի դրել, քանի որ գիտի, որ դրանից հետո մի քանի օր տանջվելու է փորացավից, սրտխառնոցից, ցանից, հոգնածությունից եւ գլխացավից։ Ալերգիայի սուր նոպան կարող է առաջ բերել անաֆիլակտիկ շոկ եւ սպանել նրան։

«Ես անընդհատ սոված եմ եւ ուզում եմ ուտել, բայց ես գիտեմ, որ այդ թուլությունը չարժի այն տառապանքները, որոնք ես ապրում էի սնունդ ընդունելուց հետո։ Ես կարծում եմ, որ ես հաջողակ եմ, որ ողջ եմ մնացել»,- պատմել է տղան։

Վիսքերն ուտելիքից ալերգիա է ունեցել գրեթե ողջ կյանքում։ Նրա մոր խոսքով՝ դեռ երեխա ժամանակ նա կրծքավանդակի, որովայնի, ոսկրային եւ մկանային ցավեր, սրտխառնոց եւ զարկերակային ճնշման տատանումներ էր ունենում։ Սննդից հետո նրա մոտ ցան էր ի հայտ գալիս եւ ստամոքսի կծկումներ։ Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում տղայի հիվանդությունն ախտորոշել։ Միայն վերջերս ընտանիքը այցելել էր ալերգաբան եւ իմունոլոգ Ջերալդ Գլեյչին, որը պարզել էր, որ Ալեքսը ալերգիա ունի սննդում պարունակվող սպիտակուցներից։ Նա իր հիվանդի համար գտել էր դեղամիջոցների եւ կալորիական սննդամթերքների իդեալական համադրություն, ինչը զգալի կրճատում է հիվանդության ախտանշանների ի հայտ գալը։

Ալեքսը փորձում է լավատես լինել. Նա ընկերուհու հետ այցելում է սրճարան, որտեղ միայն պաղպաղակ են մատուցում, ինչպես նաեւ ընկերների համար տարբեր կերակրատեսակներ է պատրաստում։ Չնայած նա հիվանդության պատճառով դպրոցում 300 օր բաց էր թողել, նրա գնահատականները բարձր են։ Հիմա նա պլանավորում է դառնալ ծրագրավորող։ Նրա ծնողները GoFundMe –ում գումար են հավաքում ուսման վարձի համար։

«Ես շնորհակալ եմ, որ ամեն առավոտ արթնանում եմ եւ գիտակցում, որ ողջ եմ եւ ինձ լավ եմ զգում։ Մեր հասարակությունում ամեն բան պտտվում է սննդի շուրջ, բայց ես սովորել եմ ապրել առանց դրա։ Ես հիշում եմ, թե որ ուտելիքն ինչ համ ունի, եւ դա բավական է»,- ասել է Ալեքսը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է