• Latest news

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարելի է ախտորոշել մեզի անալիզի շնորհիվ

4 օգոստոսի, 2015  11:44

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որը գրեթե անբուժելի է, կարելի է ախտորոշել վաղ փուլերում մեզի սովորական անալիզի հիման վրա։ Նման սենսացիոն բացահայտմամբ են հանդես եկել բրիտանացի գիտնականները։

Մարիա թագուհու լոնդոնյան արքայական համալսարանի Barts Քաղցկեղի ինստիտուտի գիտնականները բացահայտել են, որ երեք սպիտակուցների կոմբինացիայի բարձր մակարդակը մեզի մեջ կարող է ճշտության մեծ աստիճանով բացահայտել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վաղ փուլերում։  Այդ փուլերում քաղցկեղի եւ քրոնիկական պանկրեատիտի ախտանշանների տարբերությունը շատ չնչին է։

«Քաղցկեղի կլինիկական հետազոտություններ» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը հիմնված է 488 մեզի նմուշօրինակի հետազոտության վրա. 192 նմուշը վերցված էր այն հիվանդներից, ում մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր ախտորոշվել, 92–ը՝ քրոնիկական պանկրեատիտ ունեցող հիվանդներից, 87–ը՝ առողջ կամավորներից։ Եւս 117 նմուշ վերցված էր լյարդի եւ լեղապարկի բարորակ եւ չարորակ ուռուցքներով հիվանդբերից։

Մեզի նմուշներում հայտնաբերվել է մոտ 1500 սպիտակուց, դրանցից կեսը հանդիպում են եւ կանանց, եւ տղամարդկանց մոտ։ Դրանցից երեքը՝ LYVE1, REG1A и TFF1 գիտնականներն ընտրել են մանրամասն հետազոտության համար։

Արդյունքում պարզվել է, որ քաղցկեղով պացիենտները  առողջ կամավորների հետ համեմատ ունեն այդ երեք սպիտակուցներից յուրաքանչյուրի բարձր մակարդակ։ Իսկ ահա քրոնիկական պանկրեատիտով հիվանդների մոտ այդ սպիտակուցների մակարդակը շատ ավելի ցածր էր, քան քաղցկեղով հիվանդների։

Հետազոտողները նշում են, որ այդ երեք սպիտակուցների համակցումը ձեւավորում է «կայուն խումբ», որի շնորհիվ ենթաստամոքսային գեղձի I-II աստիճանի քաղցկեղը կարելի է ախտորոշել ավելի քան 90 տոկոս ճշգրտությամբ։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որպես կանոն, ախտորոշվում է միայն տերմինալ փուլում։ Երկրորդ փուլում ախտորոշման դեպքում ապրելիությունը կազմում է 20 տոկոս։ Առաջին փուլում ախտորոշման դեպքում փոքր ուռուցքների պարագայում ապրելիությունը կարող է կազմել 60 տոկոս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել