• Latest news

Վթարի ենթարկված հղի կնոջը կեսարյան են արել. մոր եւ նրա առաջնեկի կյանքին ոչինչ չի սպառնում

4 օգոստոսի, 2015  11:54

Ավտովթարը Գեղարքունիքի մարզից 24-ամյա Ազնիվ Ղարիբյանի եւ նրա դեռ չծնված մանկիկի համար կարող էր խիստ ծանր հետեւանքներ ունենալ, եթե ամեն ինչ ժամանակին չկազմակերպվեր եւ մասնագիտական բարձր ունակություններ չդրսեւորվեին։

Ճամբարակի բժշկական կենտրոնից անմիջապես կապվել են ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ եւ տեղեկացրել, որ 37 շաբաթական հղիի մոտ վթարի հետեւանքով առաջացել է ընկերքի անջատում: Կինը ստացել էր գլխուղեղի ցնցում, ինչպես նաեւ տարբեր վնասվածքներ եւ սալջարդեր, առկա էր պտղի սուր շնչահեղձություն։

ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետի խորհրդատվության համաձայն առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո ծննդկանն արագ տեղափոխվել է մայրաքաղաք: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի մասնագետների ջանքերով փրկվեց եւս մեկ մոր եւ նորածնի կյանք:

Երիտասարդ կնոջ երկար սպասված երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատման ճանապարհով: 2.600գր քաշով տղայի եւ մոր վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել