• Latest news

Ինչպե՞ս խուսափել քնի խանգարումներից արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ

4 օգոստոսի, 2015  13:25

Ժամային գոտիների փոփոխման հետեւանքով քնի եւ օրվա ռեժիմի խախտումները  կարող են նկատելիորեն փչացնել ամառային արձակուրդը։ Ինչպե՞ս խուսափել նման խնդիրներից։ Դրա մասին լրագրողներին պատմել է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը։

Նրա խոսքով, Հայաստանից Եվրոպական երկրներ թռիչքները համեմատաբար հեշտ տանելի են, որովհետեւ ժամային գոտիների միջեւ տարբերությունը մեծ չէ։ Իսկ այ՝ ուրիշ, հեռավոր երկրներ թռիչքները կարող են նկատելի սթրես դառնալ օրգանիզմի համար։ Գիտության մեջ նույնիսկ գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է ժամային գոտիների փոփոխությամբ պայմանավորված խանգարումը՝ (jetlag disorder )։ Երբ մարդը մի ժամային գոտուց  մեկնում է մեկ ուրիշ գոտի, նրա քնի ռեժիմը խանգարվում է, որովհետեւ օրգանիզմը, լույս եւ խավար տեսնելով իր համար անսովոր ժամերի, սկսում է շփոթվել։ 

Որպեսզի թռիչքն առավելագույնս անցավ լինի, կարելի է հետեւյալ միջոցը կիրառել․ եթե եկել եք այլ երկիր եւ այնտեղ արդեն ցերեկ է, ջանացեք չքնել, նույնիսկ եթե վաղուց չեք քնել։ Դիմացեք մինչեւ երեկո եւ պառկեք քնելու միայն երբ սկսի մթնել։ Եթե ցերեկով քնեք, քնի եւ արթնության ռիթմերն ընդամենը ավելի կտուժեն դրանից։

Իսկ ի՞նչ անել, եթե ժամային գոտիների տարբերությունը էական չէ, բայց դուք ամբողջ գիշերը ճանապարհին եք անցկացրել եւ բոլորովին չեք քնել։

Սամսոն Խաչատրյանի կարծիքով, կարելի է իհարկե փորձել մի փոքր լրացնել քնի պակասը, բայց ցանկալի է քնել ոչ թե 8 ժամ, այլ պակաս, ընդամենը՝  2-3։ Դա կօգնի մի քիչ վերականգնել օրգանիզմը անքուն գիշերից հետո։ Հետո կարելի է երեկոյան ավելի շուտ պառկել քնելու, օրինակ՝ ժամը 20:00-ին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է