• Latest news

Ինչպե՞ս կարգավորել քունը ամառային արձակուրդի ընթացքում

4 օգոստոսի, 2015  15:20

Շատ մարդիկ տարվա ընթացքում չեն կարողանում քունն առնել եւ հույս են փայփայում իրենց քունը ամռանը կարգավորել՝ արձակուրդի ընթացքում։ Ինչպես նշել է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ, նյարդաբան Սամսոն Խաչատրյանը, պետք է միշտ եւ ամեն օր ձգտել նորմալ քնի, որովհետեւ քնի պակասը վերականգնելը եւ դրա պատճառած վնասը չեզոքացնելը գործնականում անհնար է։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս է հնարավոր վերականգնել քնի եւ անքնության նորմալ ռեժիմը ամռանը՝ արձակուրդի ընթացքում։

Սամսոն Խաչատրյանը խորհուրդ է տալիս մի շարք միջոցներ ձեռք առնել, որոնք այժմեական են տարվա բոլոր եղանակներին․

• Օրվա ընթացքում հնարավորինս շատ լինել այնպիսի վայրերում, որտեղ ցերեկային լույսը շատ է, որպեսզի օրգանիզմի կենսաբանական ժամացույցը ճիշտ աշխատի։ Եթե աշխատում եք այնպիսի տարածքում, որտեղ արհեստական լուսավորություն է, փորձեք ժամանակ առ ժամանակ դուրս գալ պատշգամբ կամ մոտենալ պատուհանին։

• Երեկոյան քնից առաջ ջանացեք սենյակում ոչ այնքան վառ,  հանգիստ լուսավորություն ապահովել։ Ավելորդ լույսը խանգարում է օրգանիզմում հորմոնների ճիշտ սինթեզմանը եւ կարող է խանգարել քնին։ 

• Փորձեք երեկոյան չխմել այնպիսի ըմպելիքներ, որոնք կոֆեին են պարունակում։ Նույնիսկ եթե կարողանաք քնել, միեւնույն է՝ քնի որակը կտուժի դրանից։

• Քնից առաջ փորձեք չուտել․ դա կխանգարի քնին։

• Ցանկալի է քնից առաջ հրաժարվել նաեւ ֆիզիկական վարժություններից։ Օրգանիզմն այդ վարժություններից արթնանում է, դրա համար էլ հետո բավականին բարդ կլինի քնելը։

• Անկողնում մի կարդացեք եւ խաղեր մի խաղացեք։ Անկողինը պիտի նույնանա միայն քնի եւ սեքսի հետ։

Բոլոր այս խորհուրդները բավականին հասարակ են, բայց դրանք կօգնեն քունը կարգավորել եւ ավելի արդյունավետ կերպով հանգստանալ ամռանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է