• Latest news

Տղամարդկանց համար մահացու վտանգավոր է մինչեւ 25 տարեկանը հայր դառնալը

5 օգոստոսի, 2015  10:41

Տղամարդկանց խորհուրդ չի տրվում հայր դառնալ մինչեւ 25 տարեկանը, որովհետեւ այդ դեպքում 73 տոկոսով ավելանում է միջին տարիքում մահանալու վտանգը։ Այդ անսովոր հայտնագործության մասին հայտնել են ֆինն գիտնականները Հելսինկիի համալսարանից։

Նրանց խոսքով, վաղ տարիքում հայր դառնալը կապված է սթրեսների եւ ֆինանսական դժվարությունների հետ, որոնք իրենց հետքն են թողնում երիտասարդ տղամարդկանց առողջության վրա եւ վաղ թե ուշ իրենց զգացնել են տալիս։ Եթե միջին վիճակագրական տղամարդու պարագայում 45-ից 54 տարեկանում մահանալու ռիսկը 1-ը 20-ի է, ապա նրանց մոտ, ովքեր հայր են դարձել 22 տարեկանից հետո, ռիսկը մեծանում է 73% -ով այն տղամարդկանց համեմատ, որոնք հայրության երջանկությունը զգացել են 25 տարեկանում կամ ավելի ուշ։

Այդ դեպքում տղամարդկանց մահվան հիմնական պատճառներն են սրտանոթային հիվանդությունները, ինչպես նաեւ այն հիվանդությունները, որոնք կապված են ալկոհոլի չարաշահման հետ, ինչին երիտասարդ հայրերը դիմում են սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։ Այդ եզրահանգումները ստացվել են 1940-1950 թվականներին ծնված 30500 տղամարդկանց վերաբերյալ տվյալների վերլուծությունից։ Այդ տղամարդկանց դիտարկել են 45-ից 54 տարեկանն ընկած ժամանակահատվածում։

Այդ  10 տարվա ընթացքում կյանքից հեռացել է յուրաքանչյուր 20-րդ տղամարդը նրանցից, ով երեխա էր ունեցել 45  տարեկանում։ Հետաքրքիր է, որ այն տղամարդկանց շրջանում, որոնք հայր էին դարձել 30-ից 44 տարեկանում, միջին տարիքում մահվան վտանգը նվազել է 25% -ով այն տղամարդկանց համեմատ, ով հայր էր դարձել 25-26 տարեկանում։ Նույնիսկ նմանատիպ գեներ  ունեցող եղբայրների դեպքում նրանք, ովքեր հայր են դարձել  22-ում, 73%-ով ավելի են ենթակա միջին տարիքում մահանալու ռիսկին,  քան նրանք,  ովքեր երեխա են ունեցել 25 տարեկանից հետո։

Այս հետազոտությունը ներկայացվել է Journal of Epidemiology and Community Health ամսագրում։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել