• Latest news

Շոգ եղանակին անհրաժեշտ է խիստ պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները

4 օգոստոսի, 2015  16:01

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, հաշվի առնելով բարձր ջերմաստիճանային պայմանները եւ ստացվող ահազանգերը, կոչ է անում սպառողներին պահպանել սննդամթերքի անվտանգության հետեւյալ պարզ կանոնները.

Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ խմելու հոսող ջրով,

Պահպանել սննդամթերքը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում. կրեմային արտադրանքի եւ կաթնամթերքի, մսամթերքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4 OC ջերմաստիճան, ձվի պահման համար՝ 0-ից +20 OC աստիճան (պիտանելիության ժամկետը 25 օր է): Ձուկը նույնպես համարվում է շուտ փչացող սննդամթերք, եւ այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում՝ պաղեցրած ձկնամթերքը -2-ից 0 OC ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ:

Ընտրել եւ օգտագործել թարմ, չփչացած եւ պիտանիության ժամկետի մեջ գտնվող սննդամթերք,

Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտային արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, փափուկ լցնովի պաղպաղակ, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, ձմերուկ եւ այլն,

 Հետեւել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, պահպանել անձնական հիգիենայի տարրական կանոնները,

Սննդամթերքը պահել փակ տարաներում,

Առանձնացնել հում սննդամթերքը եփվածից, մթերքը լավ եփել կամ տապակել՝ 70 OC -ից ոչ պակաս ջերմաստիճանում,

Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով՝ խնջույքների եւ տոնակատարությունների ժամանակ խուսափել երկար ժամանակ սեղանին բարձր ջերմաստիճանի տակ գտնվող աղցաններ եւ նախուտեստներ ճաշակելուց,

Ճամփորդության ժամանակ արագ փչացող սննդամթերքը՝ կաթնամթերքը, մսամթերքը, կրեմային հրուշակեղենը վերցնել միայն սառնարան-պայուսակներով՝ պահպանելով դրանք զով պայմաններում:

Հարգելի սպառողներ, խնդրում ենք պահպանել այս կանոնները եւ զգոն լինել՝ բարձր ջերմային պայմաններում հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է