• Latest news

Քնի խանգարումներն ինչպե՞ս են ազդում մեր առողջության վրա

4 օգոստոսի, 2015  19:45

Քնի խանգարումները եւ քնի պակասը մեզ ոչ միայն ստիպում են օրվա ընթացքում հոգնած զգալ, այլեւ բավականին վտանգավոր են առողջության համար, պնդում է Քնի խանգարումների հայկական ասոցիացիայի նախագահ Սամսոն Խաչատրյանը։

Նրա խոսքով, քնի խանգարում է համարվում ոչ միայն անքնությունը, այլեւ մի շարք այլ խնդիրներ։

• Ժամային գոտիների  փոփոխմամբ պայմանավորված խանգարում (jetlag disorder)

• Շնչառական խնդիրներ, որոնք ազդում են քնի որակի վրա (օրինակ՝ խռմփոցը)

• Քնի ընթացքում շարժողական խանգարումներ (օրինակ, երբ մարդ քնի մեջ շարժում է վերջույթները կամ ատամներն է կրճտացնում)։

Քնի խանգարումների մեծամասնությունն արտացոլվում է սրտանոթային համակարգի վրա, ինչպես նաեւ ուղեղի վիճակի եւ գործունեության, հատկապես եթե դրանք շնչառական այնպիսի խանգարումներ են, ինչպիսին խռմփոցն է։ Նման խանգարումների պատճառով մեծանում է հիպերտոնիայի զարգացման, վտանգավոր առիթմիաների, սրտամկանի արյան մատակարարման խախտումների ռիսկը։

Քնի խանգարումները ազդում են նաեւ նյութափոխանակության վրա եւ կարող են ստեղծել բազմաթիվ խնդիրներ կապված  ճարպերի եւ խոլեստերինի  նյութափոխանակության հետ։ Հենց դրա համար էլ այն մարդկանց մոտ, ովքեր վատ կամ քիչ են քնում, նկատելիորեն մեծանում է ճարպակալման ռիսկը։ Քնի անբավարարությունն ու դրան հետեւող նյութափոխանակության խախտումները բարձրացնում են դիաբետի զարգացման ռիսկը, հատկապես եթե մարդն արդեն իսկ ռիսկային խմբում է եւ նրա ընտանիքում արդեն կան դիաբետով հիվանդներ։

Քնի անբավարարությունից առաջացող խնդիրները շատ են, բայց, ինչպես նկատել է Սամսոն Խաչատրյանը, քանի որ դրանք ոչ միշտ են անմիջապես նկատելի դառնում, շատերը կապ չեն տեսնում քնի եւ առողջության միջեւ եւ չեն փորձում կարգավորել իրենց քունը, մինչեւ որ խնդիրներն արդեն չափազանց լրջանում են։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է