• Latest news

Սննդային թաղանթը կարող է քաղցկեղ ու անպտղություն առաջացնել․ գիտնականներ

25 օգոստոսի, 2015  14:54

Սննդային թաղանթը այնքան անվնաս չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Մի շարք կլինիկական փորձարկումներ  ցույց են տվել,  որ այդ թաղանթներն  իրոք վնասակար են առողջության համար, ու հիմա նույնիսկ բժիշկներն են խորհուդ տալիս չօգտագործել դրանք։

Տաքանալով ՝ սննդային թաղանթում պարունակվող քիմիական նյութերը հայտնվում են սննդամթերքի ու ըմպելիքի մեջ։  Անցած տարի միանգամից երկու խոշոր գիտական հետազոտություններ կապ են հայտնաբերել սննդային մթերքների փաթեթներում պարունակվող 175 կոմպոնենտների  ու առողջական մի շարք խնդիրների՝այդ թվում պտղի անբավարար զարգացման,  քաղցկեղի ու անպտղության միջեւ։ 

Հիմա նույնիսկ մինչ այդ բավականին թերահավատ տրամադրված Cancer Research UK կազմակերպությունը նախազգուշացնում է, որ սննդային թաղանթը չի կարելի օգտագործել միկրոալիքային վառարանում մթերքներ պատրաստելիս։

Այս պահին գիտնականների կարծիքով ամենից վտանգավոր է բիսֆենոլ Ա անունով քիմիական նյութը,  որը լայնորեն գործածվում է պլաստիկի արտադրության մեջ ։ Օրգանիզմում այն կրկնում է կանացի էստրոգեն հորմոնների ներգործությունը։ Լաբորատոր հետազոտությունները կապ են գտել բիսֆենոլ Ա –ի ու կրծքի ու շագանակագեղձի  քաղցկեղի, նաեւ աղջիկների սեռական վաղ հասունացման միջեւ։

«Ես սննդամթերքը տաքացնում եմ միայն ապակե ու կերամիկ սպասքով,- ասում է ԱՄՆ Օստինի համալսարանի դեղագործության պրոֆեսոր Անդրեա Գորը,  ով ուսումնասիրում է մարդու վերարտադրողական գործառույթների վրա քիմիկատների ներգործությունը,- Չնայած ես սննդային թաղանթը օգտագործում եմ սառնարանում պատրաստի կերակրատեսակները պահելու համար, բայց հետո ՝ միկրոալիքային վառարանում դրանք տաքացնելուց առաջ ես հանում եմ դրանք»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել