• Latest news

Փսորիազի ծանրագույն դրսեւորումից տառապող աղջիկը լուսանկարվել է լողազգեստով (ֆոտո)

25 օգոստոսի, 2015  12:49

Փսորիազը ծածկել է բրիտանուհի Ջորջիա Լանուցցայի մարմնի 97%-ը. մշտական վիրավորանքներից եւ ծաղրից հոգնած աղջիկը որոշել է լուսանկարվել լողազգեստով եւ ի ցույց դնել իր մարմինը:

Ջորջիայի մոտ փսորիազն ախտորոշվել է 13 տարեկանում: Նման խանգարում ունեցող մարդկանց մեծամասնության մաշկին ընդամենը փոքրիկ կարմիր բծեր են հայտնվումյ, սակայն Ջորջիայի մարմինը ամբողջությամբ ծածկված է կարմիր եւ ցավոտ սպիներով: Հիվանդության պատճառով նա ստիպված է եղել կրճատել Թաիլանդում իր արձակուրդը, որովհետեւ ի վիճակի չէր 10 րոպեից ավելի երկար մնալ արեւի տակ. նրա մարմինը բառացիորեն պայթում էր բորբոքումներից:

Ջորջիան երկար ժամանակ թաքցնում էր իր «այլանդակ մաշկը», բայց տարիների ընթացքում, իր իսկ խոսքերով, նա սովորել է սիրել ինքն իրեն: Եվ որպես ապացույց որոշել է իր սլացիկ մարմինը ներկայացնել լողազգեստով:

«Փողոցներում մարդիկ անընդհատ կանգ են առնում ու աչքները չռում վրաս, ասել է Ջորջիան: Իմ մարմինը ծածկված է կարմիր, փքված բծերով, եւ ոմանց թվում է, թե ես վարակիչ եմ, այսինքն իրենց սպառնում է ինձնից էդպիսի կեղտոտ մի հիվանդությամբ վարակվելու վտանգը: Երկար ժամանակ ես բարդույթավորվում էի փսորիազի պատճառով, ինչը փչացնում էր կյանքս: Իսկ ուժեղ սթրեսի պատճառով հիվանդությունն ավելի էր ծանրանում: Այժմ ես սովորել եմ հաշտվել իմ արտաքինի հետ, որովհետեւ հասկացել եմ, որ գեղեցիկ եմ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել