• Latest news

Բժիշկները վիրահատել են սեռական երեք անդամով ծնված տղային

25 օգոստոսի, 2015  19:58

Բժիշկներն աննախադեպ վիրահատություն են կատարել տղային, որը ծնվել է երեք անդամով: Վեցժամանոց վիրահատության ընթացքում նրանք հեռացրել են տղայի ավելորդ օրգանները` թողնելով մեկը, որում էրեկցիայի համար պիտանի հյուսվածքներ կային:

Երկու տարեկան տղան, որի անունը չեն հայտնում, Հնդկաստանում ծնվել է շատ հազվագյուտ խանգարումով, որը հայտնի է որպես դիֆալիա. Նա սեռական երկու անդամ ունի ու եւս մեկը` թերզարգացած: Մեզը, սակայն, անցնում էր այդ անդամներից միայն մեկով: Ծնվելիս նա նաեւ հետանցք չէր ունեցել, եւ բժիշկները ստիպված էին եղել կոլոստոմիա անել` փորի վրա կտրվածք, որպեսզի կղանքը խողովակի միջոցով դուրս գար:

Մումբայում կատարված նոր վիրահատության ընթացքում բժիշկները հեռացրել են չգործող անդամը, իսկ երկու նորմալ անդամները միավորել են մեկի մեջ: Նրա մարմնում նաեւ հետանցք են բացել, որպեսզի այսուհետ կարողանա նորմալ արտաթորել: Օգոստոսի վերջին, երբ նրա նոր հետանցքը լրիվ լավանա, բժիշկները կկարեն նրա փորի կտրվածքը: Բժիշկների խոսքով, տղան ոչ միայն կկարողանա նորմալ զուգարան գնալ, այլեւ սեռական հարաբերություն ունենալ, երբ մեծանա: Ավելին, նրա բեղունությունը չի տուժել, նա նույնիսկ կկարողանա երեխա ունենալ:

Դիֆալիան ծայրաստիճան հազվագյուտ բնածին խանգարում է, որը հանդիպում է 5-6 միլիոն նորածնից մեկի մոտ: Բժշկական գրականության մեջ 1609 թվից ի վեր նման խանգարման ընդամենը 100 դեպք է նկարագրված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է