• Latest news

Առողջական 5 խնդիր, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը

30 օգոստոսի, 2015  11:25

Սեփական առողջությանը հոգ տանելն օգնում է խուսափել շատ հիվանդություններից ու բարդացումներից: Բայց առողջության հետ կապված ոչ բոլոր խնդիրներն են, որ պիտի մտահոգություն առաջացնեն: Ձեր ենք ներկայացնում մի շարք խնդիրներ, որոնք արժանի չեն ձեր ուշադրությանը.

1. Ցելյուլիտ եւ ձգված մաշկ

Ոմանք կարծում են, թե ցելյուլիտը հիվանդություն է, բայց դա ճիշտ չէ: Իրականում ցելյուլիտի առկայությունը ոչինչ չի ասում ձեր առողջության, քաշի եւ ընդհանուր ինքնազգացողության մասին: Ավելին, կանանց 90%-ը ցելյուլիտ ունի, բայց դրանից ոչ մի խնդիր չի առաջանում:

Ճիշտ այդպես էլ կանանց մեծամասնության մոտ կյանքի որոշակի փուլում  (ավելի հաճախ` հղիության ընթացքում) մաշկը տեղ-տեղ ձգվում է: Դա եւս շատ բնական է, եւ չարժե դա լուրջ խնդիր համարել:

2. Իմաստնության ատամ

Շատ մարդկանց մոտ բազմաթիվ խնդիրներ են առաջանում իմաստնության ատամի պատճառով, բայց դա դեռ չի նշանակում, թե դրանք բոլորի մոտ կլինեն: Իմաստնության ատամները հանգիստ թողեք եւ ուղղակի ժամանակ առ ժամանակ այցելեք ատամնաբույժին:

3. Աղիքներ

Շատ բնական է մեծ պետքի համար ինչպես օրը երեք, այնպես էլ` մեկ անգամ զուգարան գնալը: Իսկ եթե դա տեղի է ունենում ավելի հաճախ կամ ավելի հազվադեպ, արժե դիմել բժշկին:

4. Ընտանեկան պատմություն

Եթե ձեր պապը մահացել է սրտի հիվանդությունից, իսկ քեռին դիաբետ ունի, դա բոլորովին չի նշանակում, թե դուք էլ պարտադիր կունենաք այդ հիվանդությունները: Չի բացառվում, որ դուք բարձր ռիսկային գոտում եք եւ հակում ունեք այդ հիվանդությունների նկատմամբ, բայց դրանից հավանաբար հնարավոր կլինի խուսափել, եթե առողջ ապրելակերպ վարեք:

5. Կենսաբանական ժամացույց

Շատ մասնագետներ խոսում են կենսաբանական ժամացույցի մասին եւ որ պետք է հնարավորինս երիտասարդ հասակում երեխա ունենալ, բայց կնոջ բեղունության վերաբերյալ ամենաշատ մեջբերվող հետազոտությունները հիմնված են 17-րդ դարի գիտնականների աշխատանքների վրա: Ժամանակակից աշխարհի մարդկանց մեծամասնությունը չի ապրում այնպիսի պայմաններում, որոնցում ապրում էին անցյալի կանայք, դրա համար էլ չարժե ներկայումս կիրառել նրանց փորձը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել