• Latest news

Քաղցկեղային բջիջները կարելի է վերածրագրավորել եւ դարձնել առողջ

26 օգոստոսի, 2015  22:49

Գիտության պատմության մեջ առաջին անգամ Ֆլորիդայի Մայո կլինիկայի գիտնականներին հաջողվել է վերածրագրավորել չարորակ բջիջները ու վեր ածել դրանք առողջ բջիջների։

Հետազոտողները կրծքի, թոքերի ու միզապարկի չարորակ բջիջները վեր են ածել անվնաս բարորակ բջիջների․ դրա համար նրանք վերականգնել են այն գործառույթը, որը թույլ չի տալիս բջիջներին չափազանց արագ բաժանվել ու ձեւավորել վտանգավոր նորագոյացություններ։

Առայժմ տվյալ մեթոդը մարդու չարորակ բջիջների վրա փորձարկվել է միայն լաբորատոր պայմաններում, բայց հետազոտողները հույս ունեն, որ մոտ ապագայում կկարողանան այն կիրառել ուռուցք ունեցող հիվանդների վրա՝ ազատելով նրանց քաղցկեղից առանց ծանրընթաց քիմիաթերապիայի, ճառագայթման կամ վիրահատման։

Մեր օրգանիզմում բջիջները մշտապես կիսվում են ու հին ու հիվանդ բջիջներին փոխարինելու են գալիս երիտասարդ եւ առողջ բջիջները։ Երբ բջիջների քանակն արդեն բավարար է դառնում, օրգանիզմը դրանց կիսումը դադարեցնելու  ազդակ է ուղարկում․ այս գործընթացը կանոնակարգվում է միկրոՌՆԿ կենսաբանական միկրոպրոցեսորներով, որոնք արտադրում են PLEKHA7 սպիտակուցը, որն արգելակում է բջիջների աննորմալ, անվերահսկելի բաժանումը։

Քաղցկեղի ժամանակ այդ գործըթնացը չի աշխատում, ու բջիջները սկսում են կիսվել առանց արգելակների ՝ վեր ածվելով ուռուցքի։ Գիտնականները բջիջների արգելակները վերականգնելու համար միկրոՌՆԿ են  ներարկել քաղցկեղային ուռուցքների մեջ, ինչը հանգեցրել է PLEKHA7 սպիտակուցի մակարդակի կարգավորմանը, եւ քաղցկեղային բջիջները դադարել են անվերահսկելիորեն կիսվել։

Այս հետազոտության մասին հայտնում են Nature Cell Biology ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել