• Latest news

Երեխային ինչպես նախապատրաստել դպրոցին. 5 առողջ խորհուրդ

26 օգոստոսի, 2015  16:17

Սեպտեմբերի մեկն արդեն մոտ է, եւ շատ երիտասարդ ծնողների անհանգստացնում է  այն հարցը, թե երեխային ինչպես է պետք նախապատրաստել դպրոցին եւ ինչ անել, որպեսզի ուսումնական տարվա սկիզբն անցնի առանց տհաճությունների:

Ահա թե ինչ խորհուրդներ են տվել Հայաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը եւ նույն կենտրոնի  Շրջակա միջավայրի եւ հիգիենայի բաժնի ղեկավար Աիդա Պետիկյանը:

1. Մինչեւ ուսումնական տարվա սկիզբը համոզվեք, որ երեխան առողջ է: Եթե երեխան առողջության հետ կապված որեւէ խնդիր ունի, անպայման դիմեք բժշկի եւ բուժեք երեխային: Նկատի ունեցեք, որ  առկա խնդիրները դպրոցում կարող են սրվել, որովհետեւ երեխան կհայտնվի նոր միջավայրում, հետո էլ` նրա սննդակարգը կփոխվի:

2. Երեխային մեղմորեն սովորեցրեք ավելի շուտ արթնանալ: Մինչեւ ուսումնական տարվա սկիզբը դեռ մի քանի օր կա, դրա համար էլ սկսեք հենց այսօրվանից, որովհետեւ եթե զարթուցիչի սլաքը կտրուկ հետ տանեք դեպի վաղ առավոտ, դա սթրես կլինի այն երեխայի համար, որը սովոր է կեսօրին արթնանալ:

3. Ցանկալի է երեխային սովորեցնել, որ նախաճաշի տնից դուրս գալուց առաջ: Նախաճաշը նրա օրգանիզմն էներգիայով կլիցքավորի, եւ նա օրվա ընթացքում ավելի ակտիվ ու կենտրոնացած կլինի:

4. Երեխային բացատրեք, թե ինչ բան է հիգիենան եւ ինչի համար է անհրաժեշտ: Նրան սովորեցրեք ձեռքերը լվանալ ուտելուց առաջ, ինչպես նաեւ զուգարան գնալուց եւ խաղերից հետո, հատկապես եթե բակում է  խաղացել: Դա կօգնի խուսափել մի շարք վարակիչ հիվանդություններից, որոնք փոխանցվում են կեղտոտ ձեռքերի միջոցով:

5. Երեխային սովորեցրեք չկրծել եղունգները, գրիչներն ու մատիտները: Ինչպես եղունգների տակ, այնպես էլ մատիների ու գրիչների մակերեւույթին շատ հիվանդածին բակտերիաներ կան, որոնք բերանի միջոցով հայտնվելով օրգանիզմում, կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել