• Latest news

Ինչպես ճիշտ պայուսակ ընտրել առաջին դասարանցու համար

26 օգոստոսի, 2015  20:37

Պայուսակի ճիշտ ընտրությունը շատ կարեւոր է երեխայի առողջությւան եւ կեցվածքի համար: Բայց ինչպիսի պայուսակը կարող է «ճիշտ» համարվել: Այդ հարցին պատասխանել է  Հայաստանի Առողջապահության նախարարության  Հիվանդությունների վերահսկողության եւ պրոֆիլակտիկայի ազգային կենտրոնի Շրջակա միջավայրի եւ հիգիենայի բաժնի ղեկավար Աիդա Պետիկյանը:

Մասնագետի խոսքով, աշակերտների համար պայուսակի երեք տեսակ կա` պորտֆելը, որը պահում են մի ձեռքով, փափուկ ուսապարկ եւ ամուր ուսապարկ, որը պահպանում է  իր ձեւը: Աիդա Պետիկյանի կարծիքով, ցանկալի է ընտրել ամուր ուսապարկեր, որոնք պահում են ձեւը եւ ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխում են ամբողջ մարմնով: Փափուկ ուսապարկերը ամուրների համեմատ մի շարք թերություններ ունեն, իսկ ձեռքում ծանր պորտֆել պահելն ընդհանրապես սխալ է:

Արժե ուշադրություն դարձնել նաեւ պայուսակի կշռին ցածր դասարանցիների պորտֆելը չպետք է ավելի ծանր կշռի, քան նրանց մարմնի 10%-ը: Այսինքն, եթե երեխայի քաշը 25 կիլոգրամ է, նրա պայուսակը չի կարող 2.5 կիլոգրամից ավելի ծանր լինել: Հինգերորդ դասարանցին, որը 30-35 կիլոգրամ է կշռում, կարող է 3-3.5 կիլոգրամանոց պայուսակ կրել: Եվ երկու ուսին պիտի կրի դա, որպեսզի ծանրությունը հավասար բաշխվի եւ կեցվածքի հետ կապված խնդիրների պատճառ չդառնա: Ավելի ծանր պայուսակը կարող է լրացուցիչ բեռ դառնալ երեխայի ուսերի եւ ողնաշարի համար ու վնասել դրանց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել