• Latest news

Կալորիաները հաշվելը նիհարելուն չի օգնի. դիետոլոգ

27 օգոստոսի, 2015  20:41

Կալորիաների հաշվարկը չի կարող օգնել նիհարելուն, կարծում է դիետոլոգիայի պրոֆեսոր Բարբարա Ռոլսը ԱՄՆ-ից: Այսպես կոչված` «ծավալաչափական սննդակարգի» հիմնադիրը համոզված է, որ հաջող նիհարելու համար անհրաժեշտ է, որպեսզի սնունդը ոչ միայն համապատասխան կալորիականություն ունենա, այլեւ` ծավալ:

«Ոչ ոք էլ նիհարել չի սիրում, որովհետեւ մարդկանց մեծամասնության գիտակցության մեջ նիհարելու գործընթացը սերտորեն կապված է քաղցած մնալու հետ, իսկ քաղցած մնալ ոչ ոք չի ուզում»,-ասել է սննդակարգի մասնագետը` ավելացնելով, որ հենց քաղցածությունից վախը, որը կենսաբանորեն հատուկ է մարդուն, ճարպակալման զոհերին խանգարում է արդյունավետորեն զբաղվել նիհարելով:

Սննդակարգի մասնագետի կարծիքով, ավելորդ քաշ ունեցող մարդիկ, որոնք ձգտում են ավելի սլացիկ դառնալ, ճիշտ կանեն` մոռանան կալորիաներ հաշվելու մասին եւ դրա փոխարեն ուղղակի կրճատեն բարձր կալորիականություն ունեցող սննդի թիվը եւ սկսեն ավելի շատ բուսական սնունդ օգտագործել, որը մեծ քանակությամբ հեղուկ եւ ցանցանյութ է պարունակում: Նման մեթոդը, Ռոլսի կարծիքով, անհամեմատ ավելի արդյունավետ է նիհարելու համար:

Փորձագետը համեմատել է մի քանի խնձորն ու մեկ կոնֆետը, որոնք կալորիականությամբ հավասար են: Եթե այդպես է, ուրեմն տարբերություն չկա, թե դրանից որն ընտրես:

«Իրականում տարբերությունը ոչ միայն վիտամինների, միներալների եւ ցանցանյութի քանակությունն է, այլեւ` ջրի առկայությունն ու մթերքի քաշը: Կալորիական սնունդ ընդունելիս (քաղցրեղեն, յուղոտ սնունդ), մենք դանդաղ ենք  հագենում, որովհետեւ սննդի ծավալը սովորաբար մեծ չի լինում, բացատրել է սննդակարգի մասնագետը:

Նույն քանակությամբ բանջարեղեն, մրգեր եւ խոտաբույսեր օգտագործելիս հագեցումը վրա է հասնում ավելի արագ: Արդյունքում նիհարողները իրենց համար աննկատ սկսում են ավելի քիչ կալորիա օգտագործել, քան նախկինում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել