• Latest news

Հայաստանում ի՞նչ խնդիրների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաները

27 օգոստոսի, 2015  15:15

Հայաստանում մոտ 8000 հաշմանդամություն ունեցող երեխա է ապրում: Ի՞նչ խնդիրների են բախվում նրանք: Արդյո՞ք նրանց խնդիրները տարբերվում են այլ երկրներում ապրող երեխաների խնդիրներից: Այդ ամենի մասին լրագրողներին պատմել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր Սուսաննա Թադեւոսյանը:

Նրա խոսքով, խնդիրների մեծամասնությունը ամբողջ աշխարհում միանման են սահմանափակ հնարավորություններ ունեցող երեխաների համար: Տարբերությունը այն է, թե այս կամ այն երկրում ինչպես են լուծում այդ խնդիրները:

• Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ հաշմանդամությունն այստեղ ընկալում են որպես հիվանդություն: Դրա համար էլ հաշմանդամություն ունեցող երեխաներին փորձում են «բուժել», փոխանակ նրանց համար հարմարավետ պայմաններ եւ հնարավորություններ ստեղծեն:

• Կրթության ոլորտում եւս որոշակի խնդիրներ կան, բայց ներառական կրթության ներմուծմամբ Հայաստանը հսկայական քայլ է արել դեպի առաջ: Այլ հարց է, որ հաշմանդամություն ունեցող որոշ երեխաներ կրթություն չեն ստանում, որովհետեւ նրանց ծնողները չեն զբաղվում իրենցով, չեն փորձում նրանց տեղավորել դպրոցում կամ էլ ուղղակի թաքցնում են հասարակությունից:

• Հայաստանում շրջակա միջավայրը շարունակում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհասանելի եւ անհարմար լինել: Հարցը միայն թեքահարթակների բացակայությունը չէ: Իրոք հարմարավետ միջավայրն այն է, որտեղ ցանկացած խնդիր ունեցող մարդը կարող է հանգիստ տեղաշարժվել, անկախ նրանից, թե նրա խնդիրները տեղաշարժմա՞ն հետ են կապված, տեսողությա՞ն թե՞ ուրիշ մի բանի:

• Առայժմ փոխադրամիջոցներն էլ հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Մի քանի հատուկ ավտոբուսը, իրավապաշտպանի խոսքերով, դեռեւս չի նշանակում, թե հարմարավետ փոխադրամիջոցներ կան:

• Սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հանդեպ հասարակության վերաբերմունքը վերջին տարիներին նկատելիորեն փոխվել է, բայց մարդկանց մեծամասնությունը դեռ կարծում է, որ հաշմանդամություն ունեցող մարդը միայն օգնության եւ պաշտպանության կարիք ունի, դրա համար էլ շատերը նրան չեն ընկալում որպես հավասարի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է