• Latest news

Դասարանում հաշմանդամություն ունեցող երեխաների առկայությունը բացասաբար չի ազդում այլ երեխաների վրա. իրավապաշտպան

27 օգոստոսի, 2015  17:30

Դասարանում հաշմանդամություն ունեցող երեխաների առկայությունը բացասաբար չի ազդում այլ երեխաների, նրանց հոգեկան աշխարհի եւ պահվածքի վրա:  Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հիմնադիր Սուսաննա Թադեւոսյանը:

Իրավապաշտպանը կարծում է, որ ներառական կրթությունը շատ կարեւոր եւ դրական երեւույթ է, որովհետեւ ոչ միայն պաշտպանում է կրթություն ստանալու բոլոր երեխաների իրավունքը, այլեւ, կարծրատիպերին հակառակ, մի շարք առավելություններ ունի:

Որոշ մարդիկ կարծում են, որ հաշմանդամություն չունեցող երեխաները չպիտի շփվեն սահմանափակ հնարավորություններով երեխաների հետ, որովհետեւ այդ շփումը բացասաբար կազդի առաջինների հոգեբանության վրա: Սուսաննա Թադեւոսյանի կարծիքով, իրականում ճիշտ հակառակն է. ներառական դասարաններում, որտեղ նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաներ են սովորում, սովորաբար բարի եւ ընկերական մթնոլորտ է, երեխաները սովորում են օգնել իրար, կարեկցել, բարի եւ ուշադիր լինել: Այդ ամենը միայն դրականորեն է ազդում է նրանց եւ նրանց զարգացման վրա:

Ավելին, շատ դպրոցներում կան երեխաներ, որոնց սովորաբար «ալարկոտ» են կոչում, «անտաղանդ» եւ այլն: Նրանք հաշմանդամություն չունեն, բայց սովորելու հետ կապված խնդիրներ ունեն: Ներառական կրթությունը, Սուսաննա Թադեւոսյանի խոսքով, ենթադրում է նաեւ նման երեխաների համար դասավանդման հարմարավետ, մատչելի մեթոդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել