• Latest news

Կյանքի տեւողությունը մեծացնելու 7 պարզ եղանակ

29 օգոստոսի, 2015  20:25

Գեներն իհարկե որոշ չափով կանխորոշում են կյանքի տեւողությունը, բայց ոչ պակաս դեր ունի մարդու կենսակերպը: 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, մարդու գենոմի վերծանումից հետո գիտնականները այն եզրահանգման են եկել, որ գեներն ընդամենը 50%-ով են կանխորոշում կյանքի տեւողությունը: Իսկ որոշ հետազոտություններ կարծում են, որ ծերացման հարցում գենետիկայի դերը նույնիսկ դրանից էլ փոքր է:  

«Ցակացած մարդ կարող է իր կյանքին 4-ից 15 տարի ավելացնել կյանքի միջին վիճակագրական տեւողության համեմատ», - պնդում են գիտնականները:

Նրանց կարծիքով, Ճապոնիայի եւ Իսլանդիայի փորձը համոզիչ ապացույց է առ այն, որ մարդիկ կարող են օգտակար սովորություններով եւ սննդով ինքնուրույն երկարացնել իրենց կյանքը:

 Իսկ ո՞ր սովորություններն են երկարացնում կյանքը:

Գիտնականները գործոնների ցուցակ են կազմել, որոնց վերահսկողությունը մարդուց է կախված եւ որոնք իրոք նպաստում են երկարակեցությանը:

 Լավ քունը կյանքը երկարացնում է  5-6 տարով:

Ծխելուց հրաժարումը կյանքը երկարացնում է 15 տարով:

Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը ձեզ  3-ից 6 տարի կտա:

Ամենօրյա ծիծաղը՝ 5 տարի:

Սննդակարգում հեղուկի ավելացումը՝ 5 տարի:

Շաքարի օգտագործման նվազեցումը կյանքի տեւողությունը կմեծացնի  4-6 տարով:

Ճարպոտ սննդի քանակի նվազեցումն ու սպիտակուցային սննդի ավելացումը կյանքը կերկարացնի  4 տարով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել