• Latest news

Ճարպակալումը փոփոխում է կրծքի հյուսվածքները եւ մեծացնում քաղցկեղի զարգացման վտանգը

28 օգոստոսի, 2015  17:30

Ճարպակալումը փոփոխում է կրծքի հյուսվածքները, դրանք ավելի կոպիտ է դարձնում, ինչն իր հերթին մեծացնում է քաղցկեղի զարգացման վտանգը, զգուշացնում են Նյու Յորքի Կորնելյան համալսարանի գիտնականները: 

Բժիշկները միշտ իմացել են, որ ճարպակալում ունեցող կանանց մոտ նման քաղցկեղի զարգացման վտանգն ավելի մեծ է, իսկ կանխատեսումները՝ ավելի վատ:  Բայց մինչեւ վերջերս քաղցկեղի եւ ճարպակալման միջեւ կապի մեխանիզմը  մինչեւ վերջ պարզ չէր: Այժմ գիտնականները պարզել են, որ ճարպակալումը, ինչպես նաեւ դրա հետեւանքով առաջացող նյութափոխանակության եւ հորմոնալ խանգարումները  կոշտացնում են արտաբջջային մատրիկսը՝ կրծքի ճարպային բջիջները շրջապատող  հյուսվածքը,  եւ այդ բիոմեխանիկական փոփոխությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում ուռուցքների առաջացման համար: 

Ստացված արդյունքները կարող են հանգեցնել նրան, որ կրծքագեղձի կոպտացած բջիջները համարվեն կրծքագեղձի քաղցկեղի կենսանշան, համարում են մասնագետները: Բացի այդ, արդյունքները պիտի բժիշկներին հետ  պահեն կանանց մարմնից վերցված ճարպաբջիջները պլաստիկ եւ վերականգնողական բժշկության մեջ օգտագործելուց, որովհետեւ այդ բջիջները  կարող են նպաստել կրծքաղգեղձի քաղցկեղի զարգացմանը:

Այդ հետազոտության մասին հաղորդում է Science Translational Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել