• Latest news

Որքա՞ն կալորիա է այրում տանը մաքրություն անելը

29 օգոստոսի, 2015  14:03

Տան մաքրություն կամ այլ տնային գործեր անելիս մեր օրգանիզմը երբեմն ավելի շատ կալորիաներ է այրում, քան մենք կարող ենք պատկերացնել։ Այդ պատճառով շատ մասնագետներ պնդում են, որ տուն մաքրելը եւ աման լվանալը կարող են նպաստել նիհարելուն։ Եվ ընդհակառակը՝ տանը մաքրություն չանող կանայք ավելի են հակված գիրանալու։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնային գործերի եւ դրանց համապատասխան այրվող կալորիաների ցուցակը.

• Հատակն ավլելը ժամում այրում է 240 կ/կալ։ Եթե բարձր երաժշտություն միացնեք եւ շարժվել ռիթմի տակ, դա կարագացնի գործընթացը։

• Հատակը լվանալն այրում է ժամում 325 կ/կալ։ Եթե ծնկաչոք դիրքում ջանասիրաբար մաքրեք հատակը, ապա ավելի շատ կալորիա կայրեք։

• Ուտելիք պատրաստելը ժամում այրում է 150 կ/կալ։ Որքան շատ գործ ենք մենք անում ձեռքերով եւ կանգնած, այլ ոչ թե նստած, այնքան շատ էներգիա ենք մենք վատնում եւ շատ ենք նիհարում։

• Լվացքը այրում է ժամում 260 կ/կալ։ Ցանկալի է լվացքի լագանը դնել հատակին եւ  հաճախակի կռանալ ու բարձրանալ։

• Ամանները լվանալն ու փոշի սրբելը այրում են ժամում 220 կ/կալ։

• Երեխայի խնամքը այրում է ժամում 205 կ/կալ։ Եթե Դուք նստում եք հատակին երեխայի հետ խաղալու համար, վազում եք նրա հետ եւ գրկելով բարձրացնում  նրան, Դուք Ձեզ համար աննկատ ժամում այրում եք առնվազն 205 կ/կալ։

• Ձյունը մաքրելը ժամում այրում է 415 կ/կալ։

• Սիզամարգը հնձելը՝  ժամում 325 կ/կալ։

• Չորացած տերեւները հավաքելը՝  ժամում 235 կ/կալ։

Ֆիզիկական ակտիվության բոլոր այս տեսակները ոչ միայն օգնում են այրել ավելորդ կալորիաները, այլեւ կօգնեն տունը մաքուր պահել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել