• Latest news

5 բան, որ չի կարելի արգելել փոքրիկ երեխային

29 օգոստոսի, 2015  16:48

Եթե ցանկանում եք խելացի ու երջանիկ երեխա դաստիարակել, հատուկ ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, թե ինչ եք նրան թույլ տալիս անել եւ ինչ եք արգելում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բան, որոնք հոգեբանները խորհուրդ չեն տալիս արգելել երեխաներին:

1. Սեփական կարծիքն արտահայտել

Հոգեբանները խորհուրդ են տալիս երեխայի հետ հավասարի պես խոսել եւ նման սեփական կարծիքն արտահայտելու հնարավորություն ընձեռել: Եթե ցանկանում եք, որպեսզի երեխան անի այն, ինչ Ձեզ պետք է, անպայման բացատրեք, թե ինչու է դա ճիշտ՝ չսահմանափակվելով միայն «ես ավելի լավ գիտեմ, թե քեզ ինչ է պետք» կամ «որովհետեւ ես այդպես ասացի» արտահայտություններով:

2. Որեւէ բան ինքնուրույն անել

Չի կարելի երեխային արգելել ինչ-որ բան ինքնուրույն անել, օրինակ՝ ուտել, եթե անգամ նա կեղտոտում է իրեն եւ շուրջն ամեն ինչ: Երեխան մեծ ջանքեր է գործադրում նույնիսկ ուտելու համար, եւ երբ ստացվում է, իրեն ավելի վստահ է զգում:

Նույն կերպ չի կարելի է նրան արգելել ինքնուրույն ստեղծագործել, ասենք՝ նկարել, պարզապես հարկավոր է նրան անվտանգ ներկեր տալ, եթե հանկարծ փորձի հոտ քաշել դրանցից: Հիշեք, որ ստեղծագործելը զարգացնում է երեխայի երեւակայությունն ու ինտելեկտը:

3. Օգնել

Եթե երեխան ցանկանում է Ձեզ օգնել, մի արգելեք, եթե անգամ նրա օգնությունից ավելի շատ վնաս կլինի, քան օգուտ: Ավելի լավ է՝ ցույց տվեք, թե ինչ եւ ինչպես պետք է անի: Խրախուսեք նրան եւ շնորհակալություն հայտնեք, եթե ամեն ինչ ճիշտ է արել: Եթե մանկության տարիներին արգելեք միջամտել Ձեր գործերին, ապա Ձեզ չի օգնի նաեւ, երբ մեծանա:

4. Զգացմունքներն արտահայտել

Երեխան կարող է տարբեր կերպ արտահայտել իր զգացմունքները, օրինակ՝ վազել տանը եւ ճչալ: Դա օգնում է թուլանալ: Իհարկե, հարկավոր է երեխային բացատրել, թե ինչպես պետք է իրեն դրսեւորի հասարակության մեջ, մանկապարտեզում եւ փողոցում, բայց պետք է նաեւ նրան զգացմունքներն արտահայտելու հնարավորություն ընձեռել:

5. Խաղալ մանկական խաղահրապարակում

Չի կարելի երեխային արգելել սահել, բարձրանալ սանդուղքով կամ խաղալ մանկական խաղահրապարակում: Այո՛, առաջին հայացքից այս ամենը բավական վտանգավոր է, բայց եթե արգելեք, մի օր նա, ամեն դեպքում, կանի այն ամենը, ինչ ցանկանում է: Ավելի լավ է՝ նրան օգնեք սովորել ճիշտ բարձրանալ սանդուղքով, կախվել օղակներից եւ այլ վարժություններ անել: Այդ դեպքում կարող եք վստահ լինել նրա անվտանգության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել