• Latest news

Մասնագետը միջոց է գտել կանխատեսելու, կարո՞ղ է տղամարդը սպանել իր կնոջը

29 օգոստոսի, 2015  23:49

Ընտանեկան սպանությունները տարածված են ամբողջ աշխարհում. կանանց մեկ երրորդն ամուսնու կամ սիրեկանի զոհ է դառնում, իսկ Մեծ Բրիտանիայում ամեն շաբաթ երկու կին մահանում է զուգընկերոջ մեղքով:

ԱՄՆ-ից դատական հոգեբան Ռոբերտ Հենլոնը միջոց է գտել, որի օգնությամբ կարելի է կանխատեսել, կարո՞ղ է, արդյոք, տղամարդը զայրույթի բռնկման պահին սպանել իր զուգընկերուհուն կամ ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Նրա խոսքով, իրենց կանանց սպանողների հոգեբանական նկարագիրը տարբերվում է նրանց նկարագրից, որոնք անծանոթների են սպանում: Այդ պատճառով նրա անցկացրած հետազոտության արդյունքները կարող են օգնել կանխել այդպիսի սպանությունները:

Դոկտոր Հենլոնն ուսումնասիրել է սպանության մեջ մեղադրվող կամ այդ հանցագործության համար դատապարտված 153 տղամարդու եւ կնոջ պատմությունն ու վարքը: Պարզվել է, որ զայրույթի բռնկման պահին ընտանիքում չկանխամտածված սպանություն իրագործողները, ի տարբերություն այլ հանցագործների, հաճախ ծանր հոգեկան խանգարումներ են ունենում:

«Այդպիսի մարդիկ սպանություն են իրագործում թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցությամբ, եւ հաճախ պատճառը խանդը կամ վրեժի զգացողությունն է լինում: Մեր փորձի մասնակիցներից մեկը խոհանոցային դանակով 42 անգամ հարվածել էր կնոջը»,- պատմել է Հենլոնը:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Forensic Sciences գիտական ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել